Thursday, 23 07 2026
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը

Ալիևը կպաշտպանի՞ Իսրայելին Թուրքիայի «հակազդեցությունը»

Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը Թուրքիային «զսպելու համար միավորում են ջանքերը»: Այդ մասին հայտնի է դարձել հունական TA NEA պարբերականին, գրում է իսրայելական ռուսալեզու vesty.go.il կայքը: Ըստ տեղեկությունների, երեք երկրները ծրագրում են Միջերկրական ծովի արևելյան հատվածում կազմավորել արագ արձագանքման ուժեր՝ 2500 զինծառայողի ընդգրկմամբ: Իսրայելը և Հունաստանը կունենա հազար, Կիպրոսը՝ հինգ հարյուր զինվորական: Զորախուբմը կտեղաբաշխվի հունական Կապարոս և Հռոդոս կղզիներում, իր տրամադրության տակ կունենա ռազմական ինքնաթիռներ, մարդական նավեր և սուզանավեր:

Իսրայելական լրատվամիջոցը տեղեկացնում է, որ հունական պարբերականի հրապարակ տեղեկությունների հավաստիությունը «բավական բարձր է» և վկայակոչում վարչապետ Նաթանյահուի ռազմական հարցերով խորհրդական Ռոման Հոֆմանի Աթենք մի քանի այցելությունը: Հոֆմանն, ի դեպ, մի քանի ամիս հետո կգլխավորի Իսրայելի արտաքին հետախուզության ծառայությունը՝ «Մոսադը»: Իսրայել-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության նպատակը Միջերկրականի արեւելյան հատվածում Թուրքիայի «զսպումն է», ինչպես նաև ստորջրյա կոմունիկացիաների անվտանգության ապահովումը: Խոսքը գազի հանքավայրերի շահագործման և Եվրոպա բնական գազի արտահանման ծրագրի մասին է, որին մասնակցում է նաև Եգիպտոսը:

Այս տեղեկատվությանը զուգահեռ Իսրայելի արտաքին գործերի նախարար Սաարը հարցազրույց է տվել «Ալ-Արաբիա» պարբերականին և հայտարարել Սիրիայի և Լիբանանի հետ հարաբերությունները կարգավորելու «հաստատակամության» մասին: Խնդրի նրբությունն այն է, որ Թուրքիան Իսրայելին մեղադրում է Սիրիայի «ամբողջականությունը խախտելու» մեջ: Ավելի վաղ Սիրիայի անցումային կառավարության նախագահ ալ-Շարաան Իսրայելի հետ «ստատուս-քվոյի հիման վրա անվտանգության երաշխիքների» մասին համաձայնագրի ստորագրումը հավանական է գնահատել, բայց փաստաթուղթն այդպես էլ չի ստորագրվել: Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետները համարում են, որ «իսրայելա-սիրիական համաձայնությանը Թուրքիան է խոչընդոտում»:

Ուշագրավ է, որ Իսրայել-Հունաստան-Կիպրոս ռազմական համատեղ խմբավորում ստեղծելու մասին տեղեկությունը նախորդում է Նաթանյահուի Վաշինգտոն այցին: Ըստ երևույթին, նա Միացյալ Նահանգների նախագահի հետ պատրաստվում է քննարկել նաեւ տարածաշրջանում Թուրքիային «զսպելու» հարցը: Վերջին մի քանի տարիներին Թուրքիան մշտապես դժգոհել է Հունաստանի ռազմաօդային ուժերի արդիականացման ծրագրին ԱՄՆ մասնակցությունից:

Անկարան չի դադարում Հունաստանին սպառնալ ուժի կիրառմամբ՝ կապված Էգեյան ծովում մի քանի փոքր կղզիների պատկանելիության հարցի հետ: Թուրքիան և Ադրբեջանը վերջերս Էգեյան ծովում ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություն են անցկացրել: Եթե Միջերկրականի արևելյան հատվածում Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը Թուրքիային «զսպող» համատեղ զորախումբ ստեղծեն, ապա իրավական առումով Իսրայելը կդիտվի Ադրբեջանի «պայմանական հակառակորդ»: Ալիևը կպաշտպանի՞ Թուրքիայի «հակազդեցությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում