ԱՄՆ զինված ուժերը դեկտեմբերի 17-ին հարվածել են Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում ենթադրաբար թմրանյութեր փոխադրող նավին: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։
«Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան մասի թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղով և օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար»,-ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ։ Հրամանատարության տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ, ԱՄՆ զինծառայողներից ոչ ոք չի տուժել։








































