Wednesday, 22 07 2026
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի

Իսկ Ուկրաինայում պատերազմը կշարունակվի

Ամերիկյան և եվրոպական դիվանագետները Բեռլինում ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններում համաձայնեցրել են երկու փաստաթուղթ, որտեղ շարադրված են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները: Նախագիծը ներառնում է Ուկրաինայի ԶՈՒ ուժեղացում, ուկրաինական տարածքում եվրոպական զորքերի տեղաբաշխում եւ Կիևի կողմից ամերիկյան հետախուզության ավելի ակտիվ օգտագործում: Ինչպես գրում է ռուսաստանյան «Կոմերսանտը», այդ տեղեկությունը The New York Times –ին հայտնի է դարձել իրազեկ աղբյուրներից:

Այդ փաստաթղթերը պետք է մեկ այլ՝ Ուկրաինայում կրակի դադարեցման մասին, համաձայնության հիմք հանդիսանան: Ամերիկյան կողմի ներկայացմամբ, «անվտանգության երաշխիքները կհամոզեն, որպեսզի Կիևը տարածքներ զիջի և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից»: Ըստ տեղեկությունների, Ուկրաինայի անվտանգության երաշխիքները «շարադրված են ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերրորդ հոդվածի հանգույն»: Ուկրաինայի նախագահ Զելենսկին պնդում է, որ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը վավերացվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից:

Երկրորդ փաստաթուղթը սահմանում է ավելի մանրամասն ցուցումներ, թե ամերիկյան և եվրոպական ուժերն «ինչպես են համագործակցելու ուկրաինական բանակի հետ, որպեսզի պաշտպանեն Ուկրաինան: Ըստ այդմ, «եվրոպական զորքերը պետք է տեղաբաշխվեն Ուկրաինայի արևմուտքում, կրակի դադարեցման գծից հեռու»: Բանակցողները դեռեւս չեն համաձայնեցրել, թե եվրոպական որ երկրներն են պատրաստ «մասնակցելու Ուկրաինայի պաշտպանությանը», բայց պարբերականի հարցման արդյունքներով ԱՄՆ-ում իշխող տեսակետ կա, որ Ռուսաստանի նախագահը «վերջնարդյունքում կհամաձայնի Ուկրաինայում եվրոպական ուժերի ներկայությանը, որ կգործեն ՆԱՏՕ-ի ենթակայությունից դուրս»:

Որքանո՞վ է այս տեղեկությունը գոնե մոտ իրականությանը, դժվար է ասել: Doetche Welle-ի ռուսական ծառայությունը գտնում է, որ «ութ պատերազմ դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը ծխածածկույթ է»: Գերմանական լրատվամիջոցը Թրամփի նախաձեռնություններից հաջողված է համարում միայն «Ադրբեջանի և Հայաստանի միջև շուրջ քառասուն տարի տևած լարվածության դադարեցումը», մյուս բոլոր դեպքում «որոշումներն իրավիճակային են, քաղաքական-քարոզչական»: Կանցլեր Մերցն անձնապես բանակցություններին ներգրավված է եղել, մեծ է հավանականությունը, որ գերմանական հեղինակավոր լրատվամիջոցի գնահատականը որոշակի առումով նաև պաշտոնական է:

Բեռլինյան երկօրյա բանակցությունների արդյունքների մասին լավատեսական կամ առնվազն ոչ հոռետեսական «արտահոսքերի» ֆոնին ՌԴ նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Ուշակովը ՏԱՍՍ-ին ասել է, որ «փաստաթղթի ընդունելի լինելու առումով դրա մշակմանը եվրոպացիների մասնակցությունը լավ ոչինչ չի ասում»: Ընդսմին, նա հավաստիացրել է, որ Մոսկվայում «վերախմբագրված առաջարկությունները դեռևս չեն ստացվել»: Ըստ որոշ աղբյուրների, առաջիկա կիրակի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկովը «կժամանի Մոսկվա»: Իսկ պատերազմն Ուկրաինայում, ամենայն հավանականությամբ, կշարունակվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում