Saturday, 25 07 2026
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Եթե Եվրոպան «հեղինակազրկվի», Պուտին-Թրամփ «գործարքը» կաշխատի նաև Հարավային Կովկասո՞ւմ

Բեռլինում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի և եվրոպական «եռյակի» առաջնորդների բանակցություններում «Ուկրաինայի անվտանգության երաշխիքների և տարածքային փոխանակումների հարցերով համաձայնություն չի կայացել»: Այդ մասին գրել է Bild պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Պաուլ Ռոնցհայմերը, փոխանցում է «Նեզավիսիմայա գազետան»:

Գերմանացի լրագրողը շփվել է ուկրաինական պատվիրակության անդամներից մեկի հետ, ով ինքնությունը չհրապարակելու պայմանով ասել է, որ «այն, ինչի մասին հայտարարվել է, խիստ տարբերվում է կուլիսային խոսակցություններից»: Նա, մասնավորապես բացահայտել է, որ ամերիկյան կողմը «կոշտ պնդում է Դոնբասից ուկրաինական զորքերը հեռացնելու վրա այն դեպքում, երբ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում պարզություն չկա»: Ուկրաինացի պաշտոնյան եզրակացրել է, որ ԱՄՆ-ը «կամ կպարտադրի կիսակապիտուլյացիա, կամ պատերազմը կշարունակվի, բայց առանց Վաշինգտոնի օգնության»:

Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա պետք է արձանագրել, որ Միացյալ Նահանգների նախագահը, ով մշտական հեռախոսակապի մեջ է եղել Ուիթկովի և իր փեսա Քուշների հետ և բանակցությունների ընթացքը վերահսկել է անձամբ, սկզբունքորեն մերժել է այն ծրագիրը, որ Ուկրաինան համաձայնեցրել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ:

ԱՄՆ նախագահն այդպիսով աջակցել է Վլադիմիր Պուտինին, ով ուկրաինական կարգավորման գործընթացին եվրոպական «եռյակի» մասնակցությունը մերժել է ի սկզբանե: Եվրոպացիների նկատմամբ Դոնալդ Թրամփի այդ վերաբերմունքն աշխարհաքաղաքական ի՞նչ նպատակ է հետապնդում կամ ի՞նչ ենթատեքստ ունի՝ կարող են դատել միջազգային վերլուծաբանական կենտրոնները:

Առկա իրավիճակում Եվրոպայի հավանական «հեղինակազրկումը» Հայաստանի համար մարտահրավեր է: Եվրամիություն-Հայաստան ռազմավարական համագործակցության օրակարգը, որի մասին համաձայնությունը վերջերս է ձեռք բերել, իրական քաղաքականության ռեժիմում կարող է փորձության ենթարկվել: Պատահական չէ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն վերստին հիշել է Սյունիքում հաղորդուղիների բացման հարցով «եռակողմ աշխատանքային խմբի» ձևաչափով նախկին քննարկումները:

Ընդ որում, այդ մեկնաբանություններից տպավորություն է ստեղծվում, թե Մոսկվան Մեղրու հատվածում կառուցվելիք երկաթգիծը համարում է «Հարավա-կովկասյան երկաթուղիների» կառավարման ենթակա, իսկ ավելի զգաստացնող է, որ ռուսաստանյան կողմը հիշեցնում է ռուս սահմանապահների և ռազմական ենթակառուցվածքների առկայությունը: Բաքվի իշխանական լրատվամիջոցը, անդրադառնալով «Թրամփի երթուղու» մասին Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Վելայեթիի հայտարարությանը, ընդգծել է, որ Թեհրանը պետք է քննարկումներ ունենա Երևանի հետ, այդ հատվածի համար Ադրբեջանը որևէ պատասխանատվություն չի կրում:

Նույնը, պետք է վստահ լինել, Ադրբեջանն ասելու է Մոսկվայի «անհանգստությունների» կապակցությամբ: Սյունիքի «անցուղու» շուրջ իրավիճակի խճճվածությունը լիովին ձեռնտու է Ալիևին: Մնում է կանխատեսել, թե արդյոք Պուտին-Թրամփ ուկրաինական «գործարքը» նաև Հարավային Կովկա՞սն է ընդգրկելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում