Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն:

Գործընկերության խորհուրդն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա նշանակալի պահը, վերահաստատել է ընդհանուր արժեքները և ընդունել նոր՝ «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը»՝ սահմանելով համագործակցության հավակնոտ առաջնահերթություններ և նշանավորելով երկկողմ հարաբերությունների խորացման ու զարգացման կարևոր փուլ։

Երկու կողմերը նշել են 2026 թվականի մայիսին կայանալիք Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի կարևորությունը՝ որպես երկկողմ գործընկերության հետագա ամրապնդման ևս մեկ ձեռքբերում:

ԵՄ-ն ողջունել է ս.թ. օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պատմական հանգրվանը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը։ ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը և ինստիտուցիոնալիզացմանը։ Երկու կողմերն ընդգծել են հաշտեցման ջանքերի հումանիտար բաղադրիչը, և Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնել ԵՄ-ին՝ ականազերծմանն ուղղված աջակցության ավելացման համար։

Հայաստանը ողջունել է ԵՄ պատրաստակամությունը՝ խթանելու տարածաշրջանային փոխկապակցվածությունը: Երկու կողմերը համաձայնել են խորացնել համագործակցությունը ԵՄ-ի «Համաշխարհային դարպաս» նախաձեռնության և միջտարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի միջոցով՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը համահունչ։

ՀՀ-ն և ԵՄ-ն ողջունել են «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի վավերացումը, որը նոր հնարավորություններ է բացում միջազգային ճգնաժամային կառավարման առաքելությունների ոլորտում առավել խորը և ակտիվ համագործակցության համար։

Կողմերը ողջունել են վիզաների ազատականացման երկխոսության առաջընթացը: Նրանք նաև ողջունել են 2025 թվականի նոյեմբերի 5-ին Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի պաշտոնական փոխանցումը՝ որպես առանց վիզայի ճանապարհորդության ապահովման ուղղությամբ կարևորագույն հանգրվան։

Հայաստանը և ԵՄ-ն վերահաստատել են իրենց հանձնառությունը մարդու իրավունքներին, իրավունքի գերակայությանը և ժողովրդավարական արժեքներին։ ԵՄ-ն վերահաստատել է իր հաստատուն աջակցությունը Հայաստանի համապարփակ քաղաքական և տնտեսական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու Հայաստանի ջանքերին։

Գործընկերության խորհուրդը վերանայել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը՝ նշելով Հայաստանի շարունակական հանձնառությունը, գրանցված առաջընթացը և խրախուսելով հավակնոտ բարեփոխումների օրակարգի հետևողական իրագործումը: Նոր ընդունված Ռազմավարական օրակարգը կծառայի որպես ՀԸԳՀ-ի ողջ ներուժը բացահայտելու ուժեղ խթան։

Հայաստանը և ԵՄ-ն ողջունել են 270 միլիոն եվրոյի «Դիմակայունություն և աճ» ծրագրի միջոցով ձեռք բերված առաջընթացը և քննարկել են «Համաշխարհային դարպաս» նախաձեռնության շրջանակներում ներդրումների միջոցով հասանելի հետագա հնարավորությունները։ Նրանք նաև ողջունել են բարձր մակարդակի քաղաքականության երկխոսության մեկնարկը:

Երկու կողմերը քննարկել են նաև գործընկերության առանցքային ռազմավարական ոլորտներում ներդրումների ընդլայնման, ներառական տարածաշրջանային փոխկապակցվածության, տնտեսական դիվերսիֆիկացման և առևտրի, թվային ու կանաչ անցման, էներգետիկ անվտանգության և կլիմայի ոլորտում համագործակցության խթանման ուղիները: Կողմերը համաձայնեցին միասին աշխատել՝ զգալիորեն ավելացնելու և հեշտացնելու/դյուրացնելու Հայաստանի արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացումը, ներառյալ նոր արտադրանքի արտահանումը ԵՄ շուկա, և խորացնելու համագործակցությունը Էներգետիկ համայնքի և Հայաստանի միջև:

ԵՄ-ն դրականորեն նշել է Հայաստանի խորհրդարանի կողմից 2025 թվականի մարտի 26-ին «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումն՝ ընդգծելով, որ այդ քայլը վկայում է Հայաստանի՝ ընդհանուր եվրոպական արժեքներին հանձնառության և Միության հետ ինտեգրումը խորացնելու ձգտման մասին։

Եվրոպական միությունը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատերազմի վերաբերյալ: Երկու կողմերը ողջունել են Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու և արդար ու տևական խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող ընթացիկ ջանքերը։

Գործընկերության խորհրդի նիստը նախագահել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: ԵՄ պատվիրակությունը ղեկավարել է ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի մասնակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում