Wednesday, 22 07 2026
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ

Ադրբեջանում բացահայտել են Ալիևի դեմ մահափորձի և պետական հեղաշրջման ծրագրի ձախողման մանրամասները

Ադրբեջանում հայտարարել են նախագահ Իլհամ Ալիևի դեմ պլանավորված մահափորձի և դրա արդյունքում երկրում հեղաշրջում իրականացնելու ծրագրի բացահայտման մասին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ պնդելով, որ ոսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի անդամ և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի կողմից կազմված գործողությունների մանրամասն պլանը, որը նպատակ է ունեցել զավթել պետական ​​իշխանությունը և դավաճանություն կատարել։

Ադրբեջանական APA-ն, հղում կատարելով հավաստի աղբյուրներին, հայտնում է, որ Ռամիզ Մեհդիևը Ռուսաստանի աջակցությամբ պատրաստել է պետական ​​հեղաշրջման պլան և այն առաջարկել է ռուսական կողմին իր սեփական տեղեկատվական խողովակներով։

Նշվում է, որ Ռամիզ Մեհդիևը փորձել է օգտվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածության շրջանից, որն առաջացել է դեռևս 2024 թվականի դեկտեմբերին 25-ի միջադեպից հետո, երբ ադրբեջանական AZAL ինքնաթիռն, ըստ ադրբեջանական պնդումների, ոչնչացվել էր Ռուսաստանի օդային տարածքում, ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

Այս իրադարձության արդյունքում Ռուսաստանի կողմից պաշտոնապես ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու մերժումը Բաքվի կողմից բուռն բողոք էր առաջացրել։ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության սրումը լայն քննարկման և քննադատության առարկա էր դարձել երկու երկրների հանրային և լրատվական շրջանակներում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռամիզ Մեհդիևը, օգտվելով այս իրավիճակից, իր և հին ընկերների միջոցով Մոսկվային է փոխանցել, որ Ադրբեջանում հեղաշրջման ծրագիրն արդեն իսկ մշակվել է, և որ ինքը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա։

Նշվում է, որ Ռամիզ Մեհդիևի ծրագրի համաձայն՝ գործողության հիմնական դրվագն ինքնաթիռի վթարը պետք է լիներ՝ ազդարարելով հեղաշրջման սկիզբը։ 2024 թվականի դեկտեմբերին պլանավորվել էր Իլհամ Ալիևին տեղափոխող նախագահական ինքնաթիռի մասնակցությամբ «վթար», որն, առաջին հայացքից, նման կլիներ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման։ Մինչ երկիրը ցնցված կլիներ, պետք է հայտարարվեր «արտակարգ դրություն»։ Պետական ​​իշխանության բռնի զավթումից հետո, Ռամիզ Մեհդիևը առաջարկում էր ստեղծել ժամանակավոր մարմին՝ Ժամանակավոր Պետական ​​խորհրդի ձևաչափով՝ անցումային շրջանը կառավարելու համար։ Այս ծրագրի համաձայն՝ 87-ամյա Մեհդիևը պետք է անձամբ գլխավորեր այս Խորհուրդը։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Մեհդիևը նաև Ռուսաստանին է փոխանցել տեղեկություններ այն անձանց մասին, ովքեր իր ղեկավարությամբ կծառայեին Պետական ​​խորհրդում։

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև նշում են, որ գործողությունը ձախողվել է, քանի որ կազմակերպիչները սխալ են թույլ տվել՝ նախագահական ինքնաթիռի փոխարեն խոցելով քաղաքացիական AZAL ինքնաթիռը։ Նշվում է, որ ռուսական կողմն ինքն է ադրբեջանական կողմին տեղեկացրել Ռամիզ Մեհդիևի առաջարկի և նրա ցանցի ծրագրի մասին՝ Դուշանբեում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ։ Արդյունքում, Ռուսաստանը, նրա մեջ որևէ հեռանկար չտեսնելով, լիովին լքել է նրան և ինքնուրույն փոխանցել նրա ծրագրի և ցանցի մասին տեղեկատվությունը պաշտոնական Բաքվին։

Նշենք, որ Ռամիզ Մեհդիևը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 (պետական ​​իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), 274 (պետական ​​դավաճանություն) և 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի լվացում) հոդվածներով։ Այս տարվա հոկտեմբերի 14-ին Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը որոշում է կայացրել Ռամիզ Էնվեր օղլու Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործով, որի համաձայն՝ դատարանը, բավարարելով հատկապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Ռամիզ Մեհդիևի դեմ ներկայացված միջնորդությունը, նրա նկատմամբ նշանակել է չորս ամսվա տնային կալանք՝ հաշվի առնելով նրա տարիքը։

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հաճախ «մոխրագույն կարդինալ» անվանվող Ռամիզ Մեհդիևը զգալի ազդեցություն է ունեցել Ադրբեջանի քաղաքականության վրա՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում գտնվելու գրեթե 25 տարիների ընթացքում։ Նա եղել է ինչպես  ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի, այնպես էլ նրա հոր՝ Հեյդար Ալիևի աշխատակազմի ղեկավարը։ Մեհդիևը պաշտոնանկ է արվել նախագահի հրամանագրով 2019 թվականի հոկտեմբերին։ Նույն օրը Ալիևը նրան շնորհել է երկրի բարձրագույն պետական պարգևը՝ առաջարկելով, որ նա «տեղը զիջի երիտասարդ սերնդին»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում