Friday, 19 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել

Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը մեկ ազգ են, 6 պետություն. Աբդուլլահ Գյուլ

Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում տեղի է ունեցել «Թյուրքալեզու երկրների անկախության 20-ամյակը» խորագրով միջազգային կոնֆերանսը, որի կազմակերպիչներից մեկը Թուրքիայի արտգործնախարարությունն է։

Կոնֆերանսի բացմանը ներկա են գտնվել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովը և այլք։

Կոնֆերանսը սկսվել է մեկ րոպե լռությամբ, որով հարգվել է թյուրքական աշխարհի նահատակների (շեհիթ) հիշատակը։ Ապա ցուցադրվել է «Թյուրքալեզու երկրների անկախության 20-ամյակը» խորագրով ֆիլմ։

Կոնֆերանսում Դավութօղլուն ընդգծել է թյուրքական աշխարհի անցած պատմական ուղին և թյուրքական յուրաքանչյուր երկրի կարևորությունը։ Իսկ Աբդուլլահ Գյուլը կարևորել է թյուրքալեզու երկրների միջև կապերի զարգացումը՝ ընդգծելով թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի ստեղծումը։

Գյուլը նաև հայտարարել է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը մեկ ազգ են, 6 պետություն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր «մեկ ազգ, երկու պետություն» արտահայտությունը, որի տակ նկատի էր առնվում Թուրքիան ու Ադրբեջանը, և որի հեղինակն Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևն է։

Ապա ի հայտ եկավ «մեկ ազգ, երեք պետություն» արտահայտությունը, որում ներառվեց նաև ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը (ՀԿԹՀ)։ Ուշագրավ է, որ վերջինս այս անգամ դուրս է մնացել Գյուլի վերոնշյալ արտահայտությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում