Thursday, 04 06 2026
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
Պետությունը պետք է պաշտպանի ոչ միայն սահմանը, այլև մարդու խաղաղ, արժանապատիվ կյանքը
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Երբ կյանքը թանկանում է, պետությունը պարտավոր է կանգնել մարդու կողքին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր

Ջենիֆեր Լոպեսը չէ, բայց Մոնիկա Բելուչին իմ հարևանն է (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, հայտնի գործարար Տիգրան Արզաքանցյանը

– Նախորդ շաբաթ Ռոբերտ Քոչարյանը չբացառեց իր վերադարձը մեծ քաղաքականություն, ինչպե՞ս եք վերաբերվում նրա վերադարձին:

– Ես այդ հարցին չեմ ուզում պատասխանել:

– Ինչո՞ւ:

– Որովհետև դա Ռոբերտ Քոչարյանի խնդիրն է, իր ցանկությունն է: Ինքը, որ ուզում է վերադառնալ նախագահական աթոռին` դա իր ցանկությունն է: Շատ լուրջ որոշումները խմբակցության հետ է որոշվում, ոչ թե Արզաքանցյանն է տալիս իր կարծիքը: Այսինքն` այդ հարցը խմբակային է որոշվելու, ոչ թե մենակ ինձանով:

– Ավագ ՀՀԿ-ականները չեն բացառում, որ ՀՀԿ-ից արտահոսք կլինի Քոչարյանի վերադարձի դեպքում: Դուք պատրա՞ստ եք վերադառնալ Ռոբերտ Քոչարյանի թիմ:

– Ես անձամբ պատրաստ եմ այսօրվա մեր գործող նախագահի կողքին կանգնելու, աշխատանքները շարունակելու: Դա է իմ կարծիքը, իմ ցանկությունը:

– Ձեզ Սերժ Սարգսյանի՞ վարած քաղաքականությունն է ավելի գոհացնում, թե՞ Ռոբերտ Քոչարյանի:

– Մենք մեր գործող նախագահի կողքին կանգնած ենք: Ես էլ` որպես Տիգրան Արզաքանցյան:

– «Երկիր» օրաթերթից շահած գումարը նշել էիք , որ բարեգործության ենք հատկացնելու: Դուք ունեք նաև բարեգործական կազմակերպություն, որի մասին շատ քիչ է խոսվում: Եթե կարելի է նշեք, թե ձեր բարեգործական կազմակերպությունը ի՞նչ աշխատանքներով է զբաղվում:

– Բարեգործական կազմակերպության մասին շատ քիչ է խոսվում: Բայց բարեգործական ընկերությունը իր աշխատանքները արդեն 9 տարի է, ինչ կատարում է: Իմ կազմակերպություններից որտեղից շահույթ եմ ստանում` հատկացումներ ենք անում նաև սոցիալական կարիք ունեցող ընտանիքներին և տարբեր ոլորտներին: Չգիտեմ ինչքանով եք տեղյակ, որ մեր մոտ 8-րդ տարին է, ինչ ավանդույթ է դարձել, որ սեպտեմբերի 1-ին մենք բոլոր առաջին դասարանցիներին պայուսակներով, գրենական պիտույքներով ենք ապահովում, որպեսզի ծնողներին չգցենք ծանր վիճակի մեջ` հատկապես այս ծանր ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: Փորձում ենք էդ փոքր ցավերը հոգալ: Չհաշված` ինչքան տոներ ենք կատարում, ինչքան բազմազավակ ընտանիքների ենք օգնում, ազատամարտիկներին, զոհվածների ընտանիքներին միշտ ուշադիր ենք:

– Կարո՞ղ եք հիշել մի դեպք, որ ձեզ դիմել են բարեգործության նպատակով և Ձեզ վրա դա շատ է ազդել:

– Ուրեմն` ասեմ ամենածանր դեպքերից մեկը տեղի էր ունեցել Գավառում. հրդեհի պատճառով ընտանիքի մայրը մահացել էր, իսկ հայր չունեին: Ընտանիքի մայրը խեղդվել էր հրդեհի պատճառով, երկու եղբայրներն էլ կոմայի մեջ էին: Մեկը` երեք, մյուսը չորս ամիս կոմայի մեջ մնացին: Բժիշկներից շատերը հույս չէին տալիս, ասում էին` պարոն Արզաքանցյան, մեծ ծախսերի հետ է կապված, հույս չկա էդ երեխաների կյանքը վերադարձնել: Այսօր կարամ ասեմ կրկին անգամ շնորհակալություն մեր առողջապահության նախարարին. պարոն Քուշկյանը ինձ հասկանալով` էդ երեխաներին ավել պահեցինք հիվանդանոցներում, երեխաների կյանքը վերադարձրեցին: Մենք նաև նրանց բնակարանը վերանորոգեցինք, իսկ մյուս եղբորն էլ ուղարկեցինք աշխատելու: Շատ ազդեցիկ դեպք էր:

– Պարոն Արզաքանցյան, կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ բիզնեսներ ունեք Հայաստանում և արտերկրում:

– Ես ասեմ, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում ունեմ ոսկու հանք, մենք վերցրել ենք, ներդրումներ ենք կատարել, արդեն արդյունքի ենք հասել, անալիզները ցույց են տվել, որ ամեն ինչ լավ է, և կարող ենք սկսել արտադրությունը: 2 ամսից հետո լրիվ արդեն աշխատանքները, վաճառքը կգնա ոսկու կոնցենտրատի: Բացի այդ, ունեմ գինու-կոնյակի գործարան Օշականում` «Աշտարակյան գինիներ» կոչվող 100 տոկոսանոց ակցիաները իմն են: Ունեմ տարբեր փոքր կազմակերպություններ, որոնք հիմա աշխատանքներ չեն կատարում, հետևաբար չեմ ուզում արտահայտվել:

– Իսկ արտերկրո՞ւմ:

– Արտերկրում. Ֆրանսիայում ես ունեմ կոնյակի գործարան, որի սեփականատերը ես եմ: Հիմա դրա զարգացմամբ ես չեմ զբաղվում, որովհետև հիմա խոսում ենք, հանդիպումներ ենք կայացնում տարբեր ընկերությունների հետ, որ վերցնեն ղեկավարության տակ աշխատեցնեն:

– Այսքա՞նը:

– Էլ ինչ ասեմ` սեփականություն պարզ է, որ ստեղծել ենք ժամանակին, հետո ասեմ, որ դուք իմանաք ամենակարևորը` ես Հայաստան եկել եմ 97թ.-ին: Մեր ընտանիքում դեպք պատահեց, և եղբորս հուղարկավորելու համար բերեցի Քյավառ, և ավանդույթի համաձայն` ամեն շաբաթ պետք է գնայինք գերեզմանոց: Դրանից հետո ես, տեսնելով ինչքան դժվար է էստեղ վիճակը, աշխատատեղ չկա, որոշեցի այստեղ ստեղծել աշխատատեղեր: Այսօր, որ խաղողագործությունը շունչ ունի, կարող եմ ասել` իմ շնորհիվ է: Մեր գյուղացիներից ոչ մեկը չի ժխտի իմ ասածը, որ ես անձամբ գնացել եմ գյուղացիների հետ խոսել եմ, խնդրել եմ, որ խաղողի տնկիները չհանեն, հացահատիկ չցանեն, ես առաջին տարին 5 միլիոն դոլարից ավել խաղող եմ գնել 98թ.-ին` չհաշված, որ ինձ վախեցնում էին, որ ես կանխիկ գումարով խաղող չգնեմ, չաշխատեմ: Իմ գործարաններից մեկը, չգիտեմ տեղյակ եք, թե ոչ, տրաքացրեցին, որը հետո վերականգնեցինք: Այդ ժամանակ մեծ աշխատանքներ կատարեցի, գյուղացիների համար, գյուղատնտեսության համար ես հույս էի տալիս: Հետո, այդպես մենք զարգացրեցինք խաղողագործությունը, կոնյակագործությունը, ու դրանից հետո մեր կողքից արդեն աճեցին շատ ընկերություններ, որոնք չգիտենք այսօր ինչ ձևերով են աշխատում:

– Ներդրումներ արած գործարարներից շատերն ասում են, որ բիզնեսն այստեղ շահույթ չի ապահովում, այլ մարզվում է. Դուք ձեր ներդրումներից գո՞հ եք` շահույթ ապահովո՞ւմ են, թե՞ ոչ: Բացի այդ` բիզնեսը ևս Հայաստանից արտագաղթում է. Դուք նման մտադրություններ ունե՞ք:

– Այսօր անորակ ապրանք են արտահանում, հետո այնքան էժան գնով են ուղարկում, որը չի համապատասխանում իսկական կոնյակի գնին: Կարող է այնպես պատահի, որ վաղը Վրաստանի, Մոլդովայի օրը ընկնենք, որոնք բավարար չափով խաղող չունեին, բայց կոնցենտրատներից էին պատրաստում, տարբեր ներկերով սարքած գինիներ էին արտահանում: Դրա պատճառով շատ թունավորումներ եղան: Հասկանում եք, հիմա իրենք երկու դոլարով խմիչք են արտահանում, բայց այդ երկու դոլարով հնարավոր չէ դրա ինքնարժեքը ստանալ: Դրա համար պետք է, որ պետական մարմինները իրենց աշխատանքը կատարեն, ասոցիացիաներ ստեղծեն, որ դրա դեմը փակեն: Այստեղ մեծ աշխատանքներ է կատարում «Պերնո Ռիկարը» և շարունակում է պահել հայկական կոնյակի իմիջը:

– Ճի՞շտ հասկացա, որ Դուք մտադրություն չունեք Ձեր բիզնեսը տեղափոխել արտերկիր:

– Ես սիրում եմ իմ երկիրը, ինչքան կարամ, հակառակը, կողքից կօգնեմ, որ դրսից մեծ ընկերություններին փորձենք մտցնել Հայաստան, որ Հայաստանում ներդրումներ կատարեն: Այդ առումով եղել եմ ամենամեծ գործարքներից մեկի հեղինակը: Խոսքը «ՎիվաՍելի» մասին է: Ես կարող եմ ասել, որ ընկերության տնօրենը իմ ընկերն է: Ես իրենց խնդրել եմ, եկել են: Իսկ հիմա, եթե առաջինը չէ, հաստատ երկրորդ հարկատու ընկերությունն է:

– Վերջին ճանապարհային միջադեպից հետո հայտարարեցիք, որ դա սուտ է և Ձեր դեմ պատվեր է իրականացվում: Արդյո՞ք պարզվեց, թե խոսքը ում մասին է և ով է ձեր դեմ գործում:

-Ինձ ոչ մի ոստիկան չի մոտեցել, իմ մեքենային ոչ ոք չի մոտեցել, իմ մեքենայի ղեկին նստած եմ եղել մենակ ես, իմ հետ ոչ մեկը չի խոսել, և այդ բոլորը սուտ է եղել:

– Ովքե՞ր են այդ մարդիկ, որ ձեր դեմ պատվերներ են իրականացնում, մահափորձերից ևս զերծ չեք մնում. ովքե՞ր են ձեր դեմ գործում կամ ի՞նչ են ուզում ձեզանից:

– Այն մարդիկ են իմ դեմ գործում, որ իրենց կյանքում չունեն հաջողություններ , ուրիշի հաջողություններից իրենք էդ վիճակի մեջ են գտնվում, դժոխքի մեջ են գտնվում, հասկանում ենք: Դրա համար իրենք չեն կարողանում ուրախանալ մարդկանց հաջողություններով, լավ բաներով: Հասկանում ենք:

– Կարո՞ղ ենք ասել՝ դա ձեր կուսակցության ներսից է, գործարար աշխարհից, թե՞ քաղաքական դաշտից:
– Ես չեմ ցանկանում անուններ ասել, որովհետև բոլորին հայտնի է, որ ով ինչ անում է՝ իրեն է անում, թե լավություն, թե վատություն: Ինչ ցանես՝ նա կհավաքես: Դա Բիբլիայում գրված օրենքն է, որը բոլորդ լավ գիտեք:

– Ինչպես հասկացա, հավատով մարդ եք: Հավատը որքանո՞վ է Ձեզ օգնում թե կյանքում, թե ձեր գործունեության մեջ:

– Ես հավատի մեջ ապրող մարդ եմ, որովհետև մարդը առաջին հերթին պետք է հավատ ունենա իր դիմացինի և իր մեջ: Եթե քո մեջ հավատ չունեցար, ուրեմն դու չես կարող ոչ մի կերպ հավատալ քո դիմացինին ու ներկայացնես դիմացինիդ, թե ով ես դու: Մարդ իր սրբությամբ պետք է ցույց տա իր դիմացինին, թե ինչ ձևի անձ է:

– Ասում են, որ դուք աղջիկներ եք տանում-բերում: Նման խոսակցությունները ձեր ընտանեկան հարաբերությունների վրա չե՞ն ազդում:
– Մարդիկ չեն հասկանում, թե ինչ են խոսում: Ես ասում եմ, որ ոչ ոքի անձնական կյանքի մեջ չեմ մտել, տարբեր աշխարհի տարբեր տեղերից միշտ հյուրեր եմ ընդունում ու ճանապարհում: Ես ունեմ աղջիկ ընկերուհիներ, որ միշտ կարող եմ հրավիրել: Հայտնի մարդիկ, աստղեր, տարբեր ոլորտի գործարարներ:

– Ասում են, որ արտասահմանում աստղերի հարևանությամբ եք բնակվում:

– Դա ի՞նչ կապ ունի:

– Պարզապես ուզում եմ իմանալ՝ ճի՞շտ են այդ խոսակցությունները, թե՞ ոչ:

– Երևի: (Ծիծաղում է):

– Իսկ ճի՞շտ է, որ Ջենիֆեր Լոպեսի հարևանությամբ եք ապրում:

– Չէ՛, Ջենիֆեր Լոպեսը իմ հարևանը չէ, բայց Մոնիկա Բելուչին իմ հարևանն է, Դենի Ջոնի Հոլիդեն իմ հարևանն է: Այնտեղ իմ կազմակերպությունը ունի վիլլա, և այդ վիլլայում, կողքերը աստղեր են ապրում, ես չեմ թաքցնում, իրականում շուտվանից են ապրում, կստածի, ոչ թե իմ օրոք են եկել այդտեղ ապրել:
Մարդիկ պետք է միշտ լավին ձգտեն, ոչ թե վատ բաներ խոսեն: Լավը ցանկանալով` լավը իրենց առաջ կգա: Այնինչ իրենք միշտ վատի մասին են խոսում, չափազանցնում են, ստեր են հորինում, գնում են շենքերն են նկարում, ցույց են տալիս` Արզաքանցյան Տիգրանը էստեղ է ապրում, ցույց են տալիս` էս իրա մեքենան ա, էսի` էն: Դուք տուն չունե՞ք, կարող է՞ դուք փողոցում եք ապրում, փողոցում ե՞ք մնում, թե՞ ես գամ Ձեր տունը նկարեմ, ես գամ ձեզ հետևեմ` ում հետ եք հաց ուտում, ում հետ եք քնում-հելնում: Էդ իմ գործը չի: Դա նրանից է, որ իրենք իրենց կյանքում, տանը, դրսում հաճույք չեն ստանում: Մեր ազգը պետք է իրար սիրեն, իրար հասկանան, հասկանո՞ւմ եք: Իրար չսիրեցին, չպահեցին դրսում` մենք ոչ մի բան ենք: Մեզ ոչ ոք ոչ կսիրի, ոչ կհարգի: Ես դուրսը միշտ ներկայացնում եմ մեր ազգին, հրավիրում եմ լավ մարդկանց, աստղերի, գործարարների, քաղաքական գործիչների, ինչքան կարողանում եմ` ցույց եմ տալիս, որ մեր երկիրը այս է: Հին երկիր է, մեծ ավանդական պատմություն ունի:

– Իսկ այդ խոսակցությունները ազդո՞ւմ են Ձեր ընտանեկան կյանքի վրա:

– Մեր ընտանիքը գիտի ես ով եմ, ինձ վստահում է, սիրում է, բայց շատ տհաճ է: Դաշնակցության թերթը, որ գրում է` էս ա տանում, էն ա բերում, աղջիկներ է տանում-բերում, չհասկացա` լրիվ անգել ե՞ք դուք: Դուք ձեր մասին մեծ կարծիք ունեք, հա, ինչ ասեմ: Կարամ լավ բաներ ասեմ էդ սուտ լրագրողներին: Բայց իրենք իրենց կյանքի արդյունքով պետք է լավը ցույց տան: Ոչ թե սուտ խոսեն, մենք էլ մեր ճիշտը տանելու համար մտնենք դատարան: Ամոթ է:

– Եվ վերջին հարցս` ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

– Հաջողության գաղտնիքը. ամենակարևորը պետք է մաքուր լինես, պարզ լինես քո դիմացինի դիմաց: Անձամբ քո, քո ընտանիքի, քո գործընկերների, որ քեզ ընդունեն, հարգեն, հետո մտածված քայլեր կատարես, որ մի բանի կարողանաս հասնես, որովհետև այս կյանքը շատ նուրբ բան է: Մարդիկ, որ դժվարություններ չեն տեսել իրենց կյանքում, մի քիչ հեշտ են պատկերացնում կյանքը, հետո սխալ բաներ են անում, դժվարության առաջ ներկայանում են նոր հասկանում, որ չի կարելի այդպիսի բաներ անել: Տեսեք, սուտ լուրը գրում են, հետո տարբեր տեղերից զանգեր են տալիս, թե խնդրում ենք դատի տալու դիմումը հետ վերցրեք: Ես մինչև էդ ասել էի` դրեք ձեր գրածը հերքեք, չի կարելի սուտ բաներ գրել: Հասկանո՞ւմ եք, սկզբից մարդ պետք է ճիշտ լինի, որ հասնի հաջողության կյանքում, գործում և ամեն տեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում