Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Կաթողիկոսը Հռոմի պապին հրավիրել է Հայաստան

Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության և Սուրբ Աթոռի Քրիստոնեական միության խթանման բաժնի նախագահ կարդինալ Կուրտ Քոխի ուղեկցությամբ Վատիկանից մեկնեց Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատ, ուր հանդիպում ունեցավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ։

Եղբայրական ողջագուրումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետերն ունեցան առանձնազրույց։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր սրտագին շնորհավորանքները բերեց Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալին ընտրության, ինչպես նաև ծննդյան 70-ամյա նշանակալի հոբելյանի առիթով՝ հայցելով, որ Երկնավոր Տերը ուժ և կարողություն շնորհի նրան և առատ պտուղներով արդյունավորի Նորին Սրբության հովվապետությունը Աստծո փառքի և մարդկության խաղաղ ու բարօր կյանքի համար:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ, որ երկու Եկեղեցիների միջև եղբայրական կապերն ամրապնդվել են շնորհառատ հանդիպումների և հավատքի համատեղ վկայությունների միջոցով՝ հիշելով երջանկահիշատակ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի այցելությունը Հայաստան 2001 թվականին, ապա 2016 թվականին երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապին Սուրբ Էջմիածնում հյուրընկալելու բարեպատեհ առիթը «այց առաջին քրիստոնյա երկիր» խորագրով ուխտագնացության կապակցությամբ:

Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխհարաբերությունների հիշարժան հանգրվաններից Նորին Սրբությունը նկատեց 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված սրբազան Պատարագը և Հայոց Եկեղեցու մեծագույն սրբերից Գրիգոր Նարեկացու հռչակումը որպես Տիեզերական Եկեղեցու վարդապետ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ երկու Եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն եղբայրական ոգով ու ջերմությամբ՝ արդյունավորվելով նորանոր բարի համատեղ իրագործումներով։

Զրույցի ընթացքում երկու Հովվապետերն անդրադարձան աշխարհում տեղ գտնող արհավիրքներին ու մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու դիմագրավվող փորձություններին։ Հռոմի Սրբազան Քահանայապետի ուշադրությանը հանձնվեցին նաև իրենց նախնիների բնօրրանից՝ Արցախից, տեղահանված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների և պատանդառվածների ազատ արձակման հրամայականը։

Հովվապետերը կարևորեցին Եկեղեցիների առաքելությունը աշխարհում արդարության ու խաղաղության հաստատման, ժողովուրդների համերաշխ գոյակցության ապահովման գործում՝ հավատարիմ տերունավանդ կոչման՝ առատացնելու մարդկանց սրտերում հավատը, հույսը և սերը։ Ընդգծվեց անհրաժեշտությունը միավորելու Եկեղեցիների ջանքերը հանուն Ավետարանի լույսի տարածման, մարդկանց իրավունքների պաշտպանության և բարօր ու ապահով աշխարհի կերտման։

Վերջում Նորին Սրբությունը Լևոն 14-րդ Պապին հրավեր ուղղեց այցելելու Հայաստան։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամները ստացան Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնությունը։ Տեղի ունեցավ նվերների փոխանակում։

Վատիկան այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եղավ նաև Հռոմի Սուրբ Մարիամ բազիլիկում, ուր երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի շիրիմի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված վախճանյալ Քահանայապետի հոգու հանգստության համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում