Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան Ֆինլանդիայում կայացած մամուլի ասուլիսում կոչ է արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանից գազ գնող երկրների դեմ:
«Մենք պետք է ուժեղացնենք մեր ճնշումը Ռուսաստանի վրա՝ նրան բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար։ Սա դյուրին չէ, բայց սա է այն, ինչը մենք պետք է շարունակենք անել՝ նվազեցնել ռազմական գործողություններ իրականացնելու Ռուսաստանի կարողությունը նավթ և գազ վաճառելու հաշվին, և դրա համար մեզ հարկավոր է ուժեղացնել ոչ միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այլև երկրորդային պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք նավթ և գազ են գնում ՌԴ-ից», – ասել է նա։









































