Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հոկտեմբերի 6-ին չորրորդ հովվապետական այցով կմեկնի ԱՄՆ արեւմտյան ափ, հաղորդում է Լոս Անջելեսի «Ասպարէզ» օրաթերթը:
Մինչև հոկտեմբերին 23-ը Վեհափառ հայրապետը տարբեր եկեղեցիներում հոգևոր արարողությունների կմասնակցի, ուղերձներ կհղի հավատացյալ ժողովրդին:
Արամ Ա կաթողիկոսն առաջին հերթին կայցելի Հոլիվուդում գտնվող Սուրբ Կարապետ առաքելական եկեղեցի, որտեղ մոտ 1000 քրիստոնյա հավատացյալներ օրհնություն կստանան Վեհափառ հայրապետից:








































