Warner Bros.ընկերությունը իրավունք է ստացել էկրանավորել Դոն Ուինսլոուի «Սատորի» վեպը: Ինչպես հաղորդում է Deadline կայքը, ֆիլմի գլխավոր հերոսին կմարմնավորի Լեոնարդո դի Կապրիոն:
Գրքում իրադարձությունները ծավալվում են նախորդ դարի 50-ականների սկզբին: Վեպի գլխավոր հերոսը Նիկոլայ Հելն է`մարտարվեստի վարպետ, գո խաղի մասնագետ, որը ծնվել է Շանհայում և մեծացել Ճապոնիայում:
Ֆիլմի սցենարի վրա կաշխատի Շեյն Սալերնոն («Արմագեդոն»), որին կօգնի գրքի հեղինակը:









































