Tuesday, 30 06 2026
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում

Ալեն Սիմոնյանի՝ Էդգար Ղազարյանի դեմ հայցը բավարարվել է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցում հայտնել է, որ Էդգար Ղազարյանի դեմ իր հայցը բավարարվել է:

Նա ներկայացրել է վճռի բովանդակությունը:

1. Պարտավորեցնել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 06․09․2023թ․ Ֆեյսբուք սոցիալական կայքի իր անձնական էջում հրապարակված տեսանյութի զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հետևյալ ձև․

տեղադրել հայտարարություն Պատասխանողի Ֆեյսբուք սոցիալական կայնքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի մեջ, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ «Հերքում։ Ես՝ Էդգար Ղազարյանս, զրպարտել եմ Ալեն Սիմոնյանին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «06․09․2023 թ․-ին ես Ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ հրապարակում Ալեն Սիմոնյանի վերաբերյալ։ Հայտնում եմ, որ իմ կողմից ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, և ես զրպարտել եմ պարոն Սիմոնյանին»։

2. Պատասխանող Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։

3. Պատասխանող Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի որպես դատական ծախս բռնագանձել բավարարված հայցապահանջին համամասնորեն 35.000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար և 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Հիշեցնենք՝ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանը 06․09․2023 թվականին Facebook.com սոցիալական կայքում իր անձնական էջում տեղադրել է տեսանյութ հետևյալ վերնագրով՝ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները․ Քաղաքական պատեհապաշտները, քաղաքական պատուհասները և քաղաքական պաուհասները»։ Տեսանյութի 9-րդ րոպե 31-րդ վայրկյանից մինչև 10-րդ րոպե 30-րդ վայրկյանը ընկած ժամանակահատվածում Պատասխանողը նշել է․ «Ես էսօր նրանց ներկայացնելուց, փորձեմ հնարավորինս հակիրճ, բաժանել եմ երեք պայմանական խմբի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ մի խմբում նրանք պատեհապաշտներն են, այսինքն մարդիկ, ովքեր ունեն սեփական բիզնես, բիզնես հետաքրքրություն, հիմնականում նախկինում եղել են կոռուպցիոներներ, կոռումպացված համակարգի ներկայացուցիչներ, իրենց ազգ, հայրենիք, ըտենց բաներ ոչինչ չի հետաքրքրում, իրենց հետաքրքրում է միայն իրենց անձնական նյութական շահը, և պատգամավոր են ընտրվել միայն այդ շահը հետապնդելու համար, այսինքն պատեհապաշտներ։ Մյուս խումբը դրանք պատուհասներն են, այսինքն մարդիկ, ովքեր իրենց գործունեությամբ, իրենց ակտիվ նախաձեռնողական թրքասիրությամբ, ազգակործան գործունեությամբ ունեն նախաձեռնող ագրեսիվ պահվածք, վտանգ են ներկայացնում․ սրանք պատուհասներն են (․․․)»։ Տեսանյութի 11-րդ րոպե 39-րդ վայրկյանից մինչև 11-րդ րոպե 57-րդ վայրկյանը ընկած ժամանակահատվածում Պատասխանողը նշել է․ «Հիմա գանք առաջին խմբին՝ պատեհապաշտներ․ գործարար կամ կոռումպացված պատգամավորներ։ Բնականաբար, այս ցանկի գլխավոր դերակատարը, որը շատ հանգիստ պատուհասների դասակարգման մեջ, դա Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է (․․․)»։ Շարունակելով ներկայացնել հայցվորի վերաբերյալ տվյալներ՝ տեսանյութի 14-րդ րոպե 47-րդ վայրկյանից մինչև 14-րդ րոպե 52-րդ վայրկյանը ընկած ժամանակահատվածում Պատասխանողը նշել է․ «Պարզվում ա, որ նա նաև ամենամեծ կոռուպցիոներներից մեկն ա ․․․»։ Հրապարակված տեսանյութում ներկայացվել են փաստացի տվյալներ հայցվորի վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանն ու արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում