Տեխասի քիմիական գործարաններից մեկում, որը գտնվում է Դալլաս քաղաքից 48 կմ հեռավորության վրա, հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 9 հազար քառակուսի մետր: 25-30 մարդ տարհանվել է:
Գործակալությունը հաղորդում է, որ մոտակա տներից տարհանվել է մոտ 1000 բնակիչ: Նախնական տեղեկություններով` տուժածներ չկան: Բռնկման պատճառը հայտնի չէ: Magnablend ընկերության ներկայացուցիչը, որին պատկանում է գործարանը, ասել է, որ այստեղ արտադրվում է մոտ 200 տեսակ ապրանք, այդ թվում` մարդու առողջության համար վտանգավոր: