ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հորդորել է Լիբերիայի, Սենեգալի, Գվինեա-Բիսաուի, Մավրիտանիայի և Գաբոնի նախագահներին ընդունել այն միգրանտներին, որոնց ԱՄՆ-ն արտաքսում է։ Այս մասին Reuters-ին հայտնել են բանակցությունների ընթացքին ծանոթ երկու ամերիկացի պաշտոնյաներ։
Նշվում է, որ ծրագիրը ներկայացվել է այդ հինգ երկրների նախագահներին չորեքշաբթի՝ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում։
Սպիտակ տունը, ինչպես նաև հինգ պետությունների պաշտոնական ներկայացուցիչները չեն արձագանքել այս տեղեկությանը։ Այս պահին հայտնի չէ՝ արդյոք որևէ պետություն համաձայնություն է հայտնել Թրամփի վարչակազմի հորդորին։









































