Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Երբ Թրամփը և Նաթանյահուն հանդիպում են, Մեդվեդևը «գժվում է»

ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանել է Ուկրաինային ամերիկյան սպառազինությունների մատակարարման հետ իրավիճակը և փաստացի հերքել ավելի վաղ տարածված տեղեկատվությունը, որ «Միացյալ Նահանգները լիովին դադարեցնում է» Կիևին ռազմական օժանդակությունը: Պենտագոնը փաստացի շարունակում է Ուկրաինային սպառազինությունների և հետախուզական տվյալների տրամադրումը:

Պատահակա՞ն է, թե՞ ծրագրված, բայց ՏԱՍՍ-ը Պենտագոնից մեկնաբանություն է խնդրել նույն օրը, երբ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հյուրընկալվել է ԱՄՆ նախագահի մոտ: Ուկրաինային ամերիկյան սպառազինությունների մատակարարումն Ռուսաստանի համար գրեթե էքզիստենցիալ նշանակություն ունի: «Որքան քիչ հրթիռներ ստանա Կիևը, այնքան հակամարտության կարգավորումը կմոտենա»,- ավելի վաղ նման տեսակետ հնչեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ուկրաինական պատերազմում առավելության պահպանումն Ռուսաստանի համար կարեւոր է նաև այլ տարածաշրջաններում, մասնավորապես Մերձավոր Արևելքում, աշխարհաքաղաքական շահերի պաշտպանության և նոր դիրքավորումների հասնելու առումով: Ըստ տեղեկությունների, Մոսկվան Դամասկոսի հետ շատ բարդ բանակցություններ է վարում՝ կապված Տարտուսի և Հմեյմիմի ռազմահենակայանների ապագայի հետ: Խնդիր է նաև Իրանի շուրջ իրավիճակը:

Մոսկվայում, անկասկած, չափազանց լուրջ են վերաբերվում Մերձավոր Արևելքի «նոր աշխարհագրության» հարցին և հատկապես ԱՄՆ-Իսրայել համագործակցությանը, որ կարող է փոխել նաև Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ Իսրայելի հարաբերությունները: Այս առումով չափազանց նյարդային է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դիմիտրի Մեդվեդևի արձագանքը:

«Ամերիկացին (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) դարձյալ ճոճվում է իր սիրած քաղաքական ճոճանակում»,- այսպես է նա գնահատել Ուկրաինայի հարցում Միացյալ Նահանգների նախագահի «իրարամերժ հայտարարությունները»: «Ինչպե՞ս վերաբերվենք մենք դրան»,- հռետորական հարցադրում է արել Մեդվեդևը և պատասխանել․«Այնպես, ինչպես նախկինում, այնպես, ինչպես վարվում են մեր զինվորները, ինչպես անում է գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն՝ ոչ մի կերպ: Պետք է շարունակել հասնել «հատուկ ռազմագործողության» նպատակներին, վերադարձնել մեր հողերը, աշխատել հանուն հաղթանակի»:

Ավելի վաղ ամերիկյան մամուլը փոխանցել է Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից Դոնալդ Թրամփի տպավորությունը: «Ինձ մոտ նրա հետ ոչինչ չստացվեց, ես հիասթափված եմ»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը: Այդ, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում, ինչպես հայտնի է, Ռուսաստանի նախագահը պնդել է, որ կարգավորումը պետք է «հենված լինի տարածքային իրողությունների վրա»:

Շուրջ մեկ ամիս է՝ ընդհատված են ռուս-ամերիկյան խորհրդատվությունները: Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը քաղաքական «ետնաբեմ է մղել» երկու առաջնորդների հանդիպման թեման: Մոսկվան հետեւողականորեն մեծացնում է Կիևի նկատմամբ ռազմական ճնշումը, գրավում ուկրաինական նոր բնակավայրեր, ինչպես նաև շարունակաբար հրթիռակոծում Կիևը, Խարկովը, Օդեսան:

ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Մեդվեդևի թելեգրամյան գրառումը փաստացի պատերազմը մինչև «հաղթական ավարտ» շարունակելու քաղաքական որոշման ևս մեկ վկայություն է: Ուշագրավն այն է, որ նա այդ չափազանց կոշտ, ԱՄՆ նախագահի հասցեին վիրավորանք պարունակող գրառումն արել է Սպիտակ տանը Դոնալդ Թրամփ-Բենիամին Նաթանյահու հանդիպման օրը, բացառված չէ՝ ունեցած խորհրդապահական տեղեկատվության տպավորությամբ: Եթե Թրամփ-Նաթանյահու բանակցությունները Մոսկվան գնահատում է որպես Մերձավոր Արևելքում իր ազդեցության թուլացման «ծրագրավորում», ապա պետք է սպասել, որ Ռուսաստանը փորձելու է հակակշիռներ ստեղծել: Այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, կբարդանա հայ-թուրքական երկխոսությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում