Thursday, 04 06 2026
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր

Սա մի խումբ հանցագործների Հայաստանն է, և միանշանակ` պետք է նրանցից ազատվել. Հուսիկ Արա

«Անշուշտ, կա փոփոխության կարիք, վիճակը, թեկուզ դեպի ավելի վատը գնա, բայց պետք է փոխվի: Դրա անունը կլինի հեղափախություն, հեղաշրջում, թե քաղաքացիական պատերազմ՝ միևնույնն է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, վերլուծելով ժողովրդի շրջանում աստիճանաբար ուժգնացող հեղափոխական տրամադրությունները, ասաց բանաստեղծ Հուսիկ Արան:

Նրա խոսքով` նախ պետք է փոխվի մեր մտածողությունը, մարդիկ պետք է մտածեն, որ «չինովնիկը գալիս է ոչ թե գռփելու ու չռփելու, ստրկացնելու, այլև որոշակի պարտականություններ ունի իր երկրի, ժողովրդի առաջ ու պետք է ծառայի իրեն»:

«Աշխարհը գնացել է դեպի ժողովրդավարական կարգեր, մենք՝ ճորտատիրական: «Հայաստան» ասելով՝ ես հասկանում եմ ճորտատիրական կամ ստրկատիրական Հայաստան»,- նշեց բանաստեղծը:

Նրա խոսքով՝ ներկայում ականատես ենք համահարթեցված վերևի ու ներքևի, այսինքն`առկա են ճորտատիրական կարգեր` միջին խավի բացակայության պայմաններում, որտեղ կառավարության անդամները, խորհրդարանականները ոչ մի կերպ չեն տարբերվում օլիգարխներից: «Պարոն քաղաքապետը կրպակներ փակելով է զբաղված, փաստորեն՝ վերացնում են միջին խավը: Ամեն ինչ անում են, որ այստեղ մնան իշխողներ և ճորտեր: Իշխանություններն ամեն ինչ անում են երկիրը դատարկելու համար: Հազիվ երկու միլիոն մարդ է մնացել»,- զայրացած ասաց բանաստեղծը` ընդգծելով, որ իշխանությունների նպատակը ճորտատիրական կարգերի հաստատումն է:

Մեզ հետ զրույցում Հուսիկ Արան ասաց, որ պատրաստ է կանգնել ժողովրդի կողքին, Ազատության հրապարակում է եղել 88-ի շարժման ժամանակ, պայքարել ու պայքարում է մի շարք գրողների հետ, ովքեր պատրաստ են կանգնել ու բարձրաձայնել այդ խնդիրների մասին:

«Սա այն Հայաստանը չէ, որի համար պայքարում էինք: Սա մի խումբ հանցագործների Հայաստանն է, և միանշանակ՝ պետք է նրանցից ազատվել: Խնդիրը անհատը չէ`Սերժը գնաց, Պողոսիկը եկավ, համակարգը պետք է փոխվի: Շախմատային խաղատախտակի վրա թևով պետք է սրբել բոլոր ֆիգուրներին ու նորից շարել»,- խոսքը եզրափակեց Հուսիկ Արան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում