Thursday, 04 06 2026
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
Պետությունը պետք է պաշտպանի ոչ միայն սահմանը, այլև մարդու խաղաղ, արժանապատիվ կյանքը
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Երբ կյանքը թանկանում է, պետությունը պարտավոր է կանգնել մարդու կողքին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
Արժանապատիվ կյանքը շքեղություն չէ․ Պետությունը պետք է կանգնի քաղաքացու կողքին
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
Արժանապատիվ կյանքը պետության պարտքն է. Բարեկեցիկ պետությունը սկսվում է պաշտպանված քաղաքացուց
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
Պետությունը պետք է դառնա քաղաքացու բնակարանային երաշխավորը
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ընդդիմությունը չթողնել անտեր․ Ընտրիր ոչ միայն իշխանություն, այլ նաև ընդդիմություն

«Արի տուն»-ն ու Ժիրայր Սեֆիլյանը

Թատերական գործիչ Երվանդ Մանարյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ինչպես նաեւ նկարչուհի Զարուհի Մուրադյանն ու գրող-հրապարակախոս Սոնա Արշունեցին բաց նամակ են հղել Ն.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ա կաթողիկոսին, որում, մասնավորապես ասված է.

«Հայաստանում և արտերկրում բնակվող հայությունը, բազմաթիվ անգամներ ունկնդրելով Ձեզ, համոզվել է Ձեր խոսքի անկեղծության, Ձեր արժանապատիվ կեցվածքի, հայ մարդուն խոսքով և գործով անշահախնդիր օգնության ձեռք մեկնելու Ձեր պատրաստակամության մեջ:

Այս նամակով հայցում ենք Ձեր ուշադրությունը աղաղակող մի անարդարության հանդեպ, որի մասին պարբերաբար լուսաբանում են թե Հայաստանի, և թե արտերկրի զանգվածային լրատվամիջոցները, այդ խնդրով հանդես են գալիս անհատ քաղաքացիներ, հասարակական և ազգային կազմակերպություններ:
Խնդիրը վերաբերվում է Լիբանանի քաղաքացի, 1990 թվականից առ այսօր իր ընտանիքի հետ Հայաստանում բնակվող, Արցախի ազատագրական պատերազմի մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, “Մարտական խաչ” 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, փոխգնդապետ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելուն Հայաստանի իշխանությունների կողմնակալ կեցվացքին, որի հետևանքով 2004 թվականի, 2006թվականի և 2008թվականի Ժիրայր Սեֆիլյանի դիմումները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար իշխանությունների կողմից հանիրավի մերժվել են:
Իշխանությունները անտեսել և մերժել են Երևանի 20 պատվավոր քաղաքացիների, հանրաճանաչ հայ անհատների, հազարավոր քաղաքացիների դիմումները Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու խնդրում:

Մերժելով հայրենիքի քաղաքացի դառնալու նրա դիմումները ՀՀ իշխանությունը խարխլում և կասկածի տակ է դնում ազգային միասնությունը՝ այն հիմնարար գաղափարը, որը միավորում է աշխարհասփյուռ հայությանը անկախ քաղաքական, կուսակցական և կրոնական պատկանելիությունից։
Աշխարհասփյուռ հայությանը միավորող գաղափարը կարմիր թելի նման անցնում էր Սփյուռք-Հայաստան 4-րդ համաժողովում արտասանած Ձեր ելույթի չորս հիմնավոր հարցերում։ Այդ դեպքում ինչ արժեք ունի Սփյուռքի նախարարի «Արի տուն» ձևական ծրագիրը, երբ արդեն տուն եկած, հայրենի եզերք, հող ու հայրենիք պաշտպանած հայորդուն ապաստան ու քաղաքացիություն չեն տալիս հայրենիքում։ Այս հարցը արդեն դադարել է սոսկ Ժիրայրի անձնական հարց դիտվելուց և սա արդեն իսկ քաղաքականություն է, տեսակի մերժում:

Օրենքով քաղաքացիություն շնորհելը ՀՀ Նախագահի մենաշնորհն է, բայց նաև մեր բոլորի արժանապատվության հարցն է, որի հետևանքով այս տեսակին փորձում են օտարել իր Հայրենիքից։

Ձեզ, որպես համայն հայությանը միավորող գաղափարը խորհրդանշող Վեհափառ Տեր, խնդրում ենք օգտագործել Ձեր զորավոր և հեղինակավոր խոսքը և միջամտել այս գործի արդարացի լուծման հարցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում