Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 13-ից հարյուրավոր հարվածների արդյունքում խոցել են Իրանի ավելի քան 1100 օբյեկտ, մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակ բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինը։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
«Մենք համակարգված գործում ենք միջուկային սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ», – ասել է նա՝ հավելելով, որ հարվածները «խորացնում են զգալի վնասը», որը հասցվել է Իրանի բալիստիկ հրթիռներին և հակաօդային պաշտպանությանը։









































