Վրաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը մնում է վրացական իշխանությունների գլխավոր նպատակը, և այդ ճանապարհին կարևոր քայլ է Թբիլիսիի և Բրյուսելի միջև հարաբերությունները վերագործարկելը։
Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ մեջբերելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը։
«Մեր խնդիրը ակնհայտ և պարզ է։ Մեր վերջնական նպատակը Վրաստանի անդամակցությունն է ԵՄ-ին։ Մենք կարծում ենք, որ մինչև 2030 թվականը Վրաստանը հնարավորինս պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը, և, իհարկե, կարևոր է նաև վերագործարկել մեր հարաբերությունները այստեղ»,-ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ վրացական իշխանությունները ջանք չեն խնայի այդ հարցում, և մնացած ամեն ինչ, ըստ Կոբախիձեի, կախված կլինի եվրոպական կառույցների մոտեցումից։









































