«Շաբաթ օրը Քաթարի մի քանի ներդրողներ պայմանագիր կնքեցին Հունաստանի տնտեսության մեջ խոշոր ներդրումներ կատարելու վերաբերյալ»,- հաղորդում է РИА Новости-ն:
Քաթարը 1.2 մլրդ եվրո կտրամադրի Հունաստանի հյուսիսում գտնվող ոսկու հանքերի մշակմամբ զբաղվող կազմակերպությանը, որի արդյունքում երկրում կբացվեն 1.5 հազար նոր աշխատատեղեր:
Այս համաձայնագիրը ստորագրվել է Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի և Քաթարի էմիր Համադա բին Խալիֆ Ալ Թանիի միջև՝ Աթենքում:
Ավելի վաղ, Քաթարը փորձել էր ձեռք բերել նաև Հունաստանի նավահանգիստներից մեկը, սակայն գործարքը չէր կայացել: