Բնակարան ստանալու համար փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետից` նոյեմբերի 1-ից գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքներին ընդամենը մեկ ամիս է բաժանում, սակայն նրանցից շատերը չեն կարողանում պատրաստել պահանջվող բոլոր փաստաթղթերով համալրված փաթեթները:
Առավել անմխիթար է բազմադամ, մի քանի ընտանիքներից բաղկացած, սակայն մեկ բնակարանի հավակնորդների վիճակը: Նրանցից շատերը չեն կարողանում համաձայնության գալ ստանալիք բնակարանի ապագա պատկանելիության շուրջ:
Նման իրավիճակում է հայտնվել, օրինակ, 82-ամյա Գևորգ Հարությունյանի 8 անձից բաղկացած ընտանիքը:
«Շիրակ կենտրոնը» պարբերաբար նման ընտանիքների որևէ անդամի խնդրանքով երկարատև, անգամ ամիսներ ձգձգվող բանակցություններ է վարում նույն ընտանիքի` տարբեր կողմ հանդիսացող անդամների հետ, որպեսզի նրանք համաձայնության գան, համալրեն պահանջվող փաստաթղթերը և հանձնեն բնակարանների բաշխման հանձնաժողովին:








































