MIGnews.com լրատվականը հայտնում է, որ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն աջակցություն է հայտնել իր վաղեմի երկու ընկերներին` լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիին և Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Նա հայտարարել է, որ «արաբական աշխարհում տեղի ունեցող բոլոր անկարգությունները հրահրվել են Արևմուտքի կողմից, և դրանում ոչ միա կասկած չկա»:
Չավեսը հեռախոսազրույց է ունեցել Ասադի հետ և կոչ արել դիմագրավել ամերիկյան իմպերիալիստներին և նրանց դաշնակից ուժերին:
Նա ասել է, որ գնդապետ Քադաֆիին իր եղբայրն է համարում, և աղոթում է նրա համար: Վերջում ավելացրել է, որ տեղյակ չէ, թե որտեղ է թաքվում Քադաֆին:
«Ոչ ոք չգիտի, թե որտեղ է նա: Ես կարծում եմ, որ նա հեռացել է անապատ, որպեսզի այնտեղից դիմադրի ապստամբությանը: Իսկ ինչ կարո՞ղ էր անել»- ասել է Վենեսուելայի առաջնորդը:









































