Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

«Առաջին Թիվի»-ն`ընտրական էթիկայի խախտումների կենտրոնում. հայտնի է Դիտորդ մարմնի եզրակացությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2025թ. ապրիլի 28-ին որոշում է կայացրել «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի («Առաջին Թիվի») նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում՝ օրենքի խախտման համար։

Վարչական վարույթը հարուցվել էր մարտի 31-ին՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության լուսաբանման ընթացքում բազմակի խախտումներ արձանագրելու հիմքով։

Ինչպես տեղեկանում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «Առաջին Թիվի»-ի եթերում և YouTube էջում ցուցադրվել են «Եվրադաշինք» դաշինքի քարոզչական հոլովակները, իսկ հաղորդումների հյուրերը հիմնականում եղել են այդ դաշինքի ներկայացուցիչներ։

Սա խախտում է օրենսդրությամբ սահմանված հավասար և անաչառ լուսաբանման պահանջը։ ՀՌՀ-ն նաև արձանագրել է, որ կայքը չի հրապարակել վճարովի եթերաժամի վերաբերյալ տեղեկություն՝ ինչպես պահանջում է ՀՀ ընտրական օրենսգիրքը, փոխարենը բանավոր հայտնել է, որ եթերը տրամադրվել է անվճար:

Իրավական գործընթացի լիարժեք ապահովման նպատակով դեռ 2025 թ. մարտի 31-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմել էր ԶԼՄ-ների Դիտորդ մարմնին՝ ներկայացնելով դիտարկման արդյունքներ, ըստ որոնց՝ 1in.am լրատվական կայքում մարտի 15-23-ը հրապարակված նյութերը միակողմանիորեն սատարել են «Եվրադաշինք» դաշինքին և նրա թեկնածու Լևոն Բարսեղյանին:

Դիտորդ մարմինը իր եզրակացության մեջ հայտնել է, որ  փորձել է ստանալ լրատվամիջոցի պարզաբանումը, սակայն գրավոր պատասխան չի ստացվել։ Բանավոր հաղորդմամբ՝ կայքի ղեկավարությունը հայտնել է, որ այլ քաղաքական ուժերից դիմումներ չեն եղել, իսկ մարտի 1-ին կայքը հանդես է եկել հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով հյուրընկալել բոլոր ուժերին:

Հաշվի առնելով Հանձնաժողովի դիմումը՝ ապրիլի 9-ին Դիտորդ մարմինը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ խնդրելով մասնագիտական գնահատական խնդրո առարկա հրապարակումների իրավաչափության վերաբերյալ։

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը քննել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ներկայացված դիմումը, որն առնչվում է 1in.am լրատվական կայքի կողմից 2025 թ. մարտի 15-23-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության լուսաբանման ձևին։

1. Լրատվամիջոցը ակնհայտորեն սատարել է «Եվրադաշինք» դաշինքին և նրա թեկնածու Լևոն Բարսեղյանին։ Սա հակասում է ԶԼՄ-ների էթիկայի Կանոնագրի 7.6 կետին, որը պահանջում է զերծ մնալ կողմնակալությունից և թափանցիկ ներկայացնել քարոզչական բովանդակությունը։

2. Կայքը չի պահպանել նաև Կանոնագրի 7.5 կետի պահանջները՝ չառանձնացնելով կուսակցությունների պատվերով պատրաստված կամ նրանց աջակցող խմբերի տրամադրած նյութերը։

3. Բացի էթիկայի խախտումներից, արձանագրվել են նաև իրավական խախտումներ։ Տեղեկատվական վեճերի խորհրդի մասնագիտական կարծիքի համաձայն՝ կայքի կողմից տարածված քարոզչական նյութերը խախտել են ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ և 20.1 հոդվածների, ինչպես նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջները։

Մասնավորապես, կայքը՝

• Չի ապահովել «Նախընտրական քարոզչություն» մակնշումը համապատասխան տեսահոլովակներում,

• Չի հրապարակել հարթակից օգտվելու վերաբերյալ անհրաժեշտ հայտարարությունը սահմանված ժամկետում (մինչև փետրվարի 25-ը),

• Չի հստակեցրել անվճար եթերի տրամադրման համահավասար հնարավորությունը բոլոր քաղաքական ուժերի համար։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վերահաստատում է իր հանձնառությունը՝ հետևողականորեն ապահովելու լրատվամիջոցների գործունեության համապատասխանությունը օրենքի պահանջներին, հատկապես՝ ընտրական գործընթացների լուսաբանման համատեքստում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում