Associated Press-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ի Միսսուրի նահանգում վթարի է ենթարկվել ռազմական ուղղաթիռ. մեկ մարդ վիրավոր է:
Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Ջեֆերսոն-Սիթի քաղաքում: Այն բարձրացել է 6 մետր, ինչից հետո ընկել է վայրէջքաթռիչքային ուղու վրա:
Ուղղաթիռի մեջ եղել է 3 մարդ: Նրանցից մեկը, ով գտնվել է ուղղաթիռի հետևի մասում, վիրավոր է:
Ավիավթարի պատճառների մասին ոչինչ պարզ չէ: