Հայ ազգային կոնգրեսի անդամ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած հանրահավաքում հայտարարեց, որ «պաշտոն ուզելու համար հանրահավաք չեն անում, հանրահավաք անում են իրավիճակը փոխելու համար:
Ժողովուրդն այստեղ է և հաղթելու է: Իշխանություններն ուզում են ամեն ինչ անել, որ Ազատության հրապարակում քիչ մարդ հավաքվի, որ ասեն Կոնգրեսը «պրծավ», բայց Կոնգրեսն իշխանության է գալու:
Այս իշխանությունը ոչ մի բան չի անում, ոչ մի բան չի փոխվում, հետևաբար ազատ օրենքով, Սահմանադրությամբ, հավատքով պիտի պայքարենք ամեն ժամ, դիմակայենք ամեն ինչի»:









































