Tuesday, 30 06 2026
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան

Հայաստանում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնը

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում մեկնարկած աշխատանքներին հետևելու նպատակով շինարարական հրապարակ են այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ-ում Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին և այլ պաշտոնատար անձինք։

Վերջիններս ծանոթացել են կենտրոնի գլխավոր հատակագծին, քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հնարավորությունները։

Նախարար Մկրտչյանը նշել է, որ կենտրոնի գործարկումը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտա օգտվել մի շարք անհրաժեշտ ծառայություններից, այդ թվում՝ սոցիալ-վերականգնողական և զարգացման թերապիայի ծառայություններից, ստանալ աջակցություն՝ անկախ կյանքի հմտություններ ձեռք բերելու և դրանք զարգացնելու ուղղությամբ, ժեստերի լեզվի կամ շոշափման լեզվի միջոցով ստանալ թարգմանչական ծառայություններ և այլն:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ նախատեսել է անել ամենը, որ անկախ կյանքի կենտրոնում պահպանվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ մատչելիության բոլոր նորմերը։ Կարևոր է նաև այն, որ կենտրոնում հիմնական և մասնագիտացված ծառայություններ կստանան ինչպես հաշմանդամություն ունեցող անձինք, այնպես էլ երեխաները՝ ելնելով գնահատված անհատական կարիքներից»,- ասել է նախարարը։

Եղիազար Վարդանյանի խոսքով՝ հաստատությունն իր կառուցվածքով և բովանդակությամբ լինելու է առանձնահատուկ կառույց, որը միջազգային լավագույն փորձի համաձայն՝ ապահովված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ պայմաններով, նախագծային հատուկ լուծումներով․

«Կառուցվելու է 4 մասնաշենքից բաղկացած համալիր՝ ընդհանուր մոտ 1600 քմ մակերեսով։ Կենտրոնն ունենալու է արևային ֆոտովոլտային կայան, որն ապահովելու է էլեկտրամատակարարումը, նաև ձմռան ամիսներին՝ ջեռուցումը՝ կրճատելով շահագործման ծախսերը։ Լինելու են բաց և փակ մարզադաշտեր, խաղահրապարակ, կանաչապատ և հանգստի գոտիներ։ Ներկայում շինարարությունն ընթանում է առաջանցիկ տեմպերով»։

Արմավիրի մարզի անկախ կյանքի կենտրոնը կառուցվում է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP), ՅՈՒՆԻՍԵՖ (UNICEF) աջակցությամբ։ Շինարարությունն իրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվերով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում