ԱՄՆ-ում աճուրդի կհանվեն ծագումով հայ ամերիկացի բժիշկ, նկարիչ և երաժիշտ Ջեք Գևորգյանի` «Բժիշկ մահի» աշխատանքները և անձնական իրերը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով Գևորգյանի փաստաբանին:
Աճուրդը կմեկնարկի 2011 թ. հոկտեմբերին Նյու Յորքի տեխնոլոգիական ինստիտուտի շենքում: Աճուրդում կներկայացվեն «Բժիշկ մահի» ձեռագրերը, ինչպես նաև նրա ավելի քան 20 նկարներ: Նշվում է, որ Գևորգյանի գեղանկարչության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում մահվան թեման:
Բացի այդ, աճուրդում կներկայացվեն Գևորգյանի անձնական իրերը: Ապրանքների նախնական արժեքը հայտնի չէ: Հաղորդվում է, որ ստացված եկամուտի մի մասը կստանա նրա միակ ժառանգորդը, իսկ մյուս մասը կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաների օգնության կենտրոնին:
Հիշեցնենք՝ Ջեք Գևորգյանը մահացավ 2011 թ. հունիսի 3-ին` 83 տարեկանում:









































