Sunday, 05 07 2026
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս

Բրյուսել-Պեկին. միասնական ճակա՞տ, թե՞ առճակատում Կովկասում

Հաղորդվում է, որ տեղի է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցը Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ: Հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրությունները շատ տպավորիչ չեն, սակայն գործնականում տպավորիչ է ֆոնը, որում տեղի է ունենում հեռախոսազրույցը:

Ապրիլի 4-ին ուզբեկական Սամարղանդում տեղի ունեցավ հետխորհրդային շրջանում ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովը, որի ընթացքում Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր Տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի կամ այսպես կոչված Միջին միջանցքի ձևավորման կարևորության մասին՝ որպես Գլոբալ դարպասներ ռազմավարական ծրագրի կարևորագույն բաղադրիչ: Եվրամիության «Գլոբալ դարպասներ» ռազմավարական ծրագիրը, ըստ էության, բախվում է Չինաստանի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական ծրագրի հետ:

Այդ բախման գոտիներից մեկը Կենտրոնական Ասիան է, որտեղ բավականին մեծ ազդեցություն ունի արդեն Չինաստանը՝ իր ներդրումային խոշոր, այդ թվում՝ լոգիստիկ ծրագրերով, և Կովկասը, որտեղ Չինաստանը դեռևս չունի նույնպիսի խոշոր ներկայություն, բայց, անկասկած, ունի մեծ հավակնություններ: Թեև երկու ռազմավարությունները, ըստ էության, բախվում են, բայց այսօր կան նոր իրողություններ, որոնք առնվազն տեսականում կարող են դիտարկելի դարձնել Եվրամիության ու Չինաստանի ընդհանուր գործողությունների սցենար:

Համենայն դեպս, ԱՄՆ հետ բարդ հարաբերություն ունեցող Եվրամիության համար Չինաստանը կկարող է դիտվել «հակակշռող» գործոն՝ աջակցության տրամաբանությամբ, եթե, իհարկե, Պեկինը համաձայնի այդ տրամաբանությանը: Այն, որ համատեղ ջանքն առավել մեծ ու շոշափելի անհրաժեշտություն է Բրյուսելի, քան Պեկինի համար, թերևս, անկասկած է: Բայց պետք չէ բացառել նաև, որ Չինաստանը ևս կմտորի ԵՄ-ով խաղալու տարբերակի մասին՝ հաշվարկելով ԵՄ կարիքները:

Կլինի՞ պայմանավորվածություն, կա՞ այդպիսի հավանական հեռանկար, թե՞ դա ավելի շուտ տեսական մոդել է, իսկ գործնականում Չինաստանը Եվրամիության գլոբալ հավակնությունը կարող է դիտարկել մրցակցություն, խոչընդոտներից մեկը՝ խնդիր դնելով ԵՄ դիրքերի ամրացում թույլ չտալ ոչ միայն անմիջականորեն Չինաստանի շահերի ավազանային գոտում՝ Կենտրոնական Ասիայում, այլ նաև Կովկասում՝ նկատի ունենալով, որ ԵՄ ուժեղացումը կարող է տեղի ունենալ Թուրքիայի միջոցով, ինչի առնչությամբ էլ Պեկինն ունի իր մարտահրավերները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում