Tuesday, 23 06 2026
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով

Եմենը և ԱՄՆ-ն նոր հարվածներ են փոխանակել

Եմենի Հոդեյդայի նահանգի վրա ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել,  ևս 3 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Տեղեկությունների համաձայն՝ հարված է հասցվել Ալ-Մանսուրիա թաղամասի ջրի կառավարման շենքին:

ԱՄՆ-ն թիրախավորել է նաև Սաադայի և Հաջայի նահանգները։ Հաջայի նահանգում գնդակոծության են ենթարկվել բժշկական կենտրոնն ու դպրոցը։ Բացի այդ, ավիահարվածներով նաև թիրախավորվել են Սաադա քաղաքի այն շրջանները, որտեղ թաքնված են եղել Եմենի զինյալ առաջնորդները։

Եմենի հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը հայտարարել է, որ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Կարմիր ծովում գտնվող թշնամու ռազմանավերը՝ ամերիկյան «Հարի Թրուման» ավիակրի գլխավորությամբ։ Ըստ հութիների՝ սա ավիակրի վրա երրորդ հարձակումն է վերջին 24 ժամվա ընթացքում։

Խմբավորումը նաև նշել է, որ իրենց գործողություններն ամերիկյան ուժերի դեմ կշարունակվեն աճող տեմպերով՝ թիրախավորելով նրանց ռազմանավերը։

Հութիները հայտնել են, որ իրենց գործողությունները չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել ագրեսիան Գազայի վրա և չի վերացվել պաշարումը։

«Թշնամի Իսրայելի դեմ մեր գործողությունները նպատակ ունեն կասեցնել պաղեստինցի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանությունը», – նշվել է հայտարարության մեջ։

Հութիները նաև տեսանյութ են հրապարակել, որով հաստատում են Եմենի օդային տարածքում ամերիկյան MQ-9 Reaper հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարքի ոչնչացումը։

ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր ամենօրյա ռմբակոծություններ է իրականացնում Եմենի վրա այն բանից հետո, երբ հութիները սպառնացել են վերսկսել հարձակումները Կարմիր ծովում Իսրայելի հետ առնչվող նավերի վրա: Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր ծովում և Արաբական ծովում իսրայելական կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում