Engadget տեխնոբլոգի տրամադրության տակ է հայտնվել Nexus S սմարթֆոնի մասին մի տեսանյութ, որն աշխատում է առայժմ չգործարկված Android 4.0 Ice Cream Sandvich (ICS) օպերացիոն համակարգի հիման վրա:
Ինչպես հայտնում է vesti.ru-ն, սմարթֆոնը պատահաբար հայտնվել է համացանցային աճուրդի մասնակիցներից մեկի մոտ: Տեսանյութի հրապարակումից քիչ անց սմարթֆոնի պարունակությունն ամբողջությամբ ջնջվել է:
Սպասվում է, որ նոր սարքը, որը կաշխատի ICS-ի հիման վրա, վաճառքի կհանվի հոկտեմբերին կամ նոյեմբերին: ICS օպերացիոն ունիվերսալ համակարգի հիման վրա կարող են աշխատել ինչպես սմարթֆոնները, այնպես էլ պլանշետները:









































