Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Թրամփը հայտարարել է, որ «կվերակենդանացնի» օգտակար հանածոների շուրջ «Կիևի խափանած» համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ուկրաինային հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագիրը խաթարելու մեջ, սակայն նաև նշել է, որ «կվերակենդանացնի» այն։

Մայամիում ներդրումային ֆորումի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Կիևին օգնության վրա, սակայն ի տարբերություն եվրոպական երկրների, ոչինչ չի ստացել դրա դիմաց։ Ուկրաինայի հետ հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրով ԱՄՆ վարչակազմը հույս ուներ վերադարձնել Կիևին աջակցելու համար ծախսված միջոցները։

«Մենք գործարք ունեինք հազվագյուտ հողային մետաղների շուրջ, բայց նրանք խափանեցին այդ գործարքը երկու օր առաջ…. Այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ոչինչ չի ստանում, նրանք (խմբ.՝ Եվրոպան) իրենց գումարը հետ են ստանում», – ասել է Թրամփը:

Ավելի ուշ Թրամփը ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ այդ համաձայնագրի քննարկմանը։

«Կարծում եմ՝ ես այն կվերակենդանացնեմ։ Տեսնենք, թե ինչ կլինի, բայց ես այն կվերակենդանացնեմ, այլապես նրանց համար այդքան էլ ուրախ չի լինի», – նշել է Թրամփը։

Նա նաև ասել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ Կիևում շատ «կոպիտ» են վարվել։ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բեսենթի հետ չի հանդիպել՝ չնայած նա երկար ճանապարհ է կտրել, որ հասնի այնտեղ և ստորագրի համաձայնագիրը, սակայն վերադարձել է ձեռնունայն։

Փետրվարի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է օգտվել Ուկրաինայի օգտակար հանածոներից՝ Կիևին օգնության դիմաց: Նրա խոսքով՝ ուկրաինական տարածքը «հսկայական արժեք ունի հազվագյուտ հողային մետաղների առումով»։

Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, ըստ որի Միացյալ Նահանգների ձեռքերում կհայտնվեր այդ երկրի օգտակար հանածոների 50%-ը։ Ավելի ուշ Զելենսկին հայտարարել էր, որ թույլ չի տվել կնքել համաձայնագիրը, քանի որ փաստաթուղթը դեռ պատրաստ չէ ստորագրման։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում