Saturday, 25 07 2026
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Էրդողանը «սրում է խաղը». իսկ գուցե այդպե՞ս է հաշվարկված

Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը բավական խորհրդանշական սկիզբ է ունեցել. Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նստավայրի մուտքին անձամբ է դիմավորել Վլադիմիր Զելենսկուն, ապա նրանք բանակցել են դեմ առ դեմ: Թուրքական կողմից ներկա են գտնվել արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Ֆիդանը և Գյուլերը: Քննարկումները շարունակել են պատվիրակությունների կազմով՝ աշխատանքային ճաշասեղանի շուրջ: Այս մանրամասնությունները փոխանցում է «Անադոլուն»՝ ակնհայտորեն նկատել տալով, որ թուրք-ուկրաինական «գագաթաժողովն» անցել է առանձնահատուկ ջերմ մթնոլորտում:

Էրդողան-Զելենսկի հանդիպումն անցել է այն ժամերին, երբ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ավելի քան եռամյա ընդմիջումից հետո բանակցությունների սեղանի շուրջ նստել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը և Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Ընդ որում, Զելենսկու հետ մամուլի ասուլիսին Թուրքիայի նախագահ Էրդողանը ռուս-ամերիկյան քննարկումների հնարավորինս «փոխզիջումային» մթնոլորտին տրամագծորեն հակառակ հայտարարություն է արել: Նա վերահավաստիացրել է, որ Թուրքիայի համար Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը «մնում են առաջնահերթություն»:

Էրդողանը քաղաքական նորելուկ չէ, հազիվ թե իրազեկված չէ, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկում է պատրաստվել փոխզիջումների: Մեկ օր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոյի հետ և, անկասկած, Էրդողանին փոխանցել ուկրաինական կարգավորման այն գոնե ընդհանուր գծերով տեսլականը, որ Մոսկվային և Կիևին պատրաստվում է ներկայացնել Վաշինգտոնը:

Այս համատեքստում խոսել Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը որպես դիվանագիտական-արտաքին քաղաքական առաջնահերթություն ունենալու մասին, նշանակում է ուղղակիորեն հակադրվել ոչ միայն Ռուսաստանին, այլև՝ Միացյալ Նահանգներին:

Ընդ որում, Էդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան Թուրքիայի հարևան երկրներ են, և Անկարան «պետք է ներգրավված լինի ուկրաինական կարգավորման բանակցություններին»: Նա հիշեցրել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին հարթակ տրամադրել է Թուրքիան և ավելացրել, որ իր երկիրը ռուս-ամերիկյան բանակցությունների «ամենահարմար վայրն է»:

Ռուս-ամերիկյան «ժամադրավայր» է ընտրվել Սաուդյան Արաբիան: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն Էր-Ռիյադում հրապարակայնացրել է, որ բանակցությունների մեկնարկից առաջ ինքը և ՌԴ նախագահի օգնական Ուշակովն արժանացել են թագաժառանգ Սալմանի մոտ աուդիենցիայի, որ տևել է մոտ մեկ ժամ: Ամենայն հավանականությամբ, Սաուդյան Արաբիայի թագաժառանգը նույն արարողակարգով ընդունել է նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոյին:

Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը մտադիր են հետագա շփումները ևս անցկացնել Էր-Ռիյադում, բացառված չէ՝ սաուդցիների միջնորդությամբ: Լավրով-Ռուբիո հանդիպմանը Պուտին-Թրամփ գագաթաժողով անցկացնելու կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Պուտինի օգնական Ուշակովը, համենայն դեպս, մամուլին տեղեկացրել է, որ եկող շաբաթ նման հանդիպում չի կայանա: Մեծ է հավանականությունը, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների ձեռքսեղմումը տեղի ունենա Սաուդյան Արաբիայի թագաժառանգի ներկայությամբ:

Թուրքիայի նախագահը, մինչդեռ, առաջարկում է իր միջնորդությունը: Ըստ երևույթին, Ուկրաինայի տարածքային ամբողջականության «երաշխավորության» մասին նրա հայտարարությունը դիվանագիտական ուղերձ է: Ինչպե՞ս այն կընդունվի Վաշինգտոնում և Մոսկվայում: Ի տարբերություն Ռուսաստանի արտգործնախարարի, Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է ուկրաինական կարգավորմանը Եվրամիության ներգրավվածության հավանականության մասին:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ Փարիզում գումարված ոչ պաշտոնական խորհրդաժողովում, ինչպես աղբյուրներն են փոխանցում, Ուկրաինային ռազմական աջակցության հարցով պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Թուրքիան կարո՞ղ է միանալ եվրոպական երկրներին, որ պատրաստ են Ուկրաինային ռազմական աջակցությունը շարունակել և նույնիսկ ավելացնել: Իսկ գուցե ամերիկյան դիվանագիտությունը Թուրքիային նախապատրաստում է Ռուսաստանի հետ դիմակայությա՞ն: Ուկրաինական կարգավորումից Թուրքիան նույնպես «օրինական ակնկալիքներ» ունի: Բայց եթե Ռուսաստանը Սև ծովը «կիսելու է» Թուրքիայի հետ, ապա ո՞րն է «Նովոռուսիա» կազմավորելու իմաստը: Չէ՞ որ Ղրիմը և այդ տարածքները ժամանակին օսմանապատկան են եղել և Ռուսաստանին են կցվել մի քանի արյունալի պատերազմներից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում