Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ այս գիշեր ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանին:
«Վնասվել է Չեռնոբիլի ատոմակայանի ապաստարանը։ Հրդեհը մարվել է։ Ներկայումս ռադիացիոն ֆոնը չի բարձրացել, դրան անընդհատ հետևում են։ Նախնական գնահատականով՝ վնասը զգալի է»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը:
Զելենսկին ընդգծել է. «Հարձակումը նշանակում է, որ Ռուսաստանը հաստատ չի պատրաստվում բանակցությունների»։










































