Thursday, 23 07 2026
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին

Ինչո՞ւ է կառավարությունը թողնում արմատն ու անցնում թիկունք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է գնալ այն տնտեսվարողների հետևից, որոնք փոքր ու միջին բիզնեսին չեն տրամադրում մեծածախ ապրանքի կամ ծառայության փաստաթուղթ: Թեման շրջանառության հարկի բարձրացումն է, որի դեմ բողոքում է փոքր ու միջին բիզնեսը, ասելով, որ դա ծանրացնելու է իր գործունեությունն ու ստիպելու է շատերին կամ մտածել ստվերային մեխանիզմների, կամ բիզնեսը փակելու մասին: Հունվարից շրջանառության հարկը 5 տոկոսի փոխարեն դարձել է տասը տոկոս:

Կառավարությունը փաստարկում է, թե պատշաճ փաստաթղթավորման դեպքում հարկը նույնիսկ նվազում է, դառնում 1 տոկոս: Բայց ամբողջ հարցն այն է, որ խնդիր է փաստաթղթավորումը, քանի որ դա անելու համար փոքր ու միջին բիզնեսը պետք է փաստաթուղթ պահանջի մեծից, խոշորից, որը մատուցում է ծառայություններ կամ տրամադրում ապրանք մեծածախ սկզբունքով: Ըստ էության, փոքր ու միջին բիզնեսին կառավարությունը մղում է խոշորից փաստաթուղթ ուզելու, հավաստիացնելով, որ չտալու դեպքում այսպես ասած՝ կկանգնի փոքր ու միջինի թիկունքին:

Սակայն, տեսնելով ընդհանրապես, թե Հայաստանում ինչ արժեք ունեն կառավարության հավաստիացումները ցանկացած ոլորտի վերաբերյալ, փոքր ու միջին բիզնեսը խիստ վարդագույն ակնոց դնելու դեպքում միայն կհավատա, որ կառավարությունն իրեն մենակ չի թողնի խոշորի հետ «փաստաթղթային մենամարտում»: Որովհետև, հարց է առաջանում՝ եթե կառավարությունը ի վիճակի է գնալ փաստաթուղթ չտվող խոշորի հետևից, ինչո՞ւ դա չի անում այսպես ասած հենց արմատից, հիմքից՝ խոշորի ապրանքների ձեռքբերումից կամ արտադրությունից:

Որովհետև, եթե հիմքից, արմատից իրականացվի փաստաթղթավորումը, ապա փոքր ու միջին բիզնեսը այլևս որևէ կերպ չի կարող չշարունակել պրոցեսը: Սակայն, կառավարությունը մեծ հաշվով «թաքնվում» է ՓՄՁ թիկունքում, հրում ՓՄՁ-ին խոշորից փաստաթուղթ ուզելու, խոստանալով, որ խնդիր լինելու դեպքում կանգնած է թիկունքին: Իսկ պարզ հարցին, ինչո՞ւ թիկունքին, և ոչ թե խոշորից փաստաթուղթ պահանջելու հենց առաջնագծում՝ հիմքում, պատասխան ըստ էության չկա:

Ստացվում է, որ կառավարությունը պարզապես բարձրացնում է ՓՄՁ հարկը, իսկ մնացյալ բացատրությունները ընդամենը փոքրերի համար են, բայց ոչ թե փոքր բիզնեսի, այլ մանուկների՝ երեխաների իմաստով: Ընդ որում, այստեղ կա մեկ այլ լուրջ հարց: Բացի այն, որ ՓՄՁ ոլորտը հայտնվում է հարկային լուրջ բեռի տակ, ինչը հղի է սոցիալական լարվածության աճով, փաստացի հրահրվում է նաև տնտեսության «դասակարգային» դիմակայություն՝ ՓՄՁ և խոշորի միջև: Իսկ դա արդեն ոչ միայն տնտեսական, այլ սոցիալ-հոգեբանական քայքայման վտանգ պարունակող իրողություն է, առանց այդ էլ հասարակական հարաբերությունների գերլարված միջավայրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում