Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի բացումը նախատեսվում է հոկտեմբերի 8-ին՝ Հնդկաստանի Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պայլոտի հոկտեմբերի 7-9-ը ՀՀ կատարելիք այցի շրջանակներում: Այս մասին «Առաջին լրատվականին» տեղեկացրեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Նա հայտնեց, որ այժմ բոլոր անհրաժեշտ սարքավորումները ներկրվել են, հնդիկ մասնագետները զբաղված են դրանց միացմամբ՝ համակարգիչներն են տեղադրում, ցանցն են կարգավորում: Աշխատանքներն ավարտելուց հետո դասերը կտեղափոխվեն այնտեղ:
Հիշեցնենք, որ ԵՊՀ-ի հենքի վրա բացվող կենտրոնում դասավանդելու են ինչպես հայ, այնպես էլ հնդիկ մասնագետներ: Կենտրոնի ստեղծման մասին Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև համաձայնագիրը ստորագրվել է 2009թ.-ին
կնքված համաձայնագրի շրջանակում: Հնդկաստանի կառավարությունը կենտրոնին հատկացնելու է 1.5 մլն դոլար, իսկ ՀՀ կառավարությունը՝ 500 հազար դոլար:





































