Saturday, 25 07 2026
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Արաբա-իսլամական աշխարհն՝ ընդդեմ Թրամփ-Նաթանյահու տանդեմի՞

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը չափազանց կոշտ է արձագանքել Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հայտարարությանը, որ պաղեստինցիները պետք Գազայից տեղահանվեն և կարող են անկախ պետություն ստեղծել այդ երկրի սահմաններում։ Էր-Ռիադը պաղեստինցի արաբներին անվանել է նախաբնիկ ժողովուրդ, որ իր հայրենիքն ունի, վերաբնակիչ չէ։ Ակնարկը հասցեագրված է Իսրայելին, որի բնակչության գերակշիռ մեծամասնությունը վերաբնակիչ է կամ վերաբնակիչների սերունդ։ Նույն ոգով Նաթանյահուին քննադատել է նաև Արաբական Միացյալ էմիրությունների ԱԳՆ-ն։

Նաթանյահուի հայտարարությունը վտանգի տակ է դնում ՀԱՄԱՍ-ի հետ գործարքը։ Պաղեստինյան կազմակերպությունը սպառնացել է խզել պայմանավորվածությունները, եթե իսրայելական բանակը չվերացնի Գազայի հարավը հյուսիսին կապող երթուղիների արգելափակումը, չդադարեցնի իրենց հայրենիք պաղեստինցիների վերադարձի խոչընդոտումը։

Այս ֆոնին, ինչպես Irna-ն է հաղորդում, կայացել է Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույց, որի գլխավոր արդյունք կարելի է համարել այն, որ թուրքական կողմը ողջունել է Պաղեստինի հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ խորհրդաժողով կազմակերպելու Իրանի նախաձեռնությունը։ Ընդսմին, Ֆիդան-Արաղչի բանակցություններում քննարկվել է նաև Սիրիայի իրավիճակը։

Թուրքական աղբյուրները հայտնում են, որ մինչ այդ Թեհրան է այցելել Թուրքիայի ազգային հետախուզության տնօրեն Իբրահիմ Քալընը։ Նա բանակցություններ է վարել Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Հաթիբի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։ Ըստ տեղեկությունների, քննարկվել են Քրդական բանվորական կուսակցության զինված խմբավորումների և Իսլամական պետության զինառյալների դեմ համատեղ պայքարի կազմակերպման հետ կապված հարցեր։

MIT-ի տնօրեն Քալընը նախկինում զբաղեցրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավոր խորհրդականի պաշտոնը։ Սիրիայում Ասադի տապալման գործողությունը, ինչպես թուրքական մամուլն է ակնարկում, նա անձամբ է կոորդինացնել և առաջին օտարերկրացին է, որ այցելել է Դամասկոս։ Կարելի է զգուշորեն ենթադրել, որ նա իրանական կողմին ավելի կարեւոր ասելիք է ունեցել և, ամենայն հավանականությամբ, փոխանցել է Թեհրանի համար չափազանց մեծ նշանակություն ունեցող տեղեկություններ։

Սիրիայում Թուրքիան արդեն իսկ բախվում է լուրջ բարդությունների։ Երկրի նոր իշխանությունների համար, կարծես, առաջնահերթություն է միջազգային մեկուսացվածության հաղթահարումը և «անցումային շրջանի նախագահ» ալ-Շարաան, որքանով հասկացվում է, անդրեփրատյան տարածքների քրդական ինքնավարության դեմ ռազմական գործողություններ սկսելուց շարունակում է ձեռնպահ մնալ։

Քրդական խնդիրը լուծելու համար Իրանը Թուրքիային ի՞նչ որակի և ծավալի օժանդակություն կարող է առաջարկել։ Ֆիդան-Արաղչի հեռախոսազրույցի մասին իրանական կողմի հաղորդագրությունից հասկացվում է, որ Անկարան և Թեհրանը մտադիր են արաբա-իսլամական ընդհանուր ալյանս ձևավորել՝ պաշտպանելու Պաղեստինի անկախ պետության նախագիծը։ Տպավորություն է, մինչդեռ, որ Թրամփ-Նաթանյահու հանդիպմանը ձեռք է բերվել այդ թեման «ընդմիշտ փակելու» համաձայնություն։

Ստեղծված իրավիճակը կարեւոր է նրանով, որ Ադրբեջանը նույնպես Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ է, պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Ուշագրավ է, որ Թուրքիայի ազգային հետախուզության տնօրենը Թեհրան է այցելել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջևից հետո։ Եթե Իրանը նախաձեռնել ԻՀԿ արտահերթ խորհրդաժողով, ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Բաքուն, կմասնակցի՞, կպաշտպանի՞ Գազայում ապրելու և ազգային պետություն ստեղծելու պաղեստիցի արաբների իրավունքը։

Բաքուն Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերբեռնման առաջնահերթություն է հռչակել։ Այդ հարցում Ադրբեջանն ավանդաբար օգտվել է ԱՄՆ հրեական կազմակերպությունների հնարավորություններից։ Ներկա փուլում Ադրբեջանը լուրջ քայլեր է ձեռնարկում Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ու Կատարի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Բաքուն ռազմական կապեր ունի Հորդանանի հետ։ Պաղեստինի հարցում արաբական երկրների դիրքորոշումը խորքայի՞ն է, դա «կարմիր գի՞ծ է», թե՞ Միացյալ Նահանգներից գործնական առաջարկություններ ստանալու դեպքում արաբա-իսլամական համերաշխությունը կփլուզվի՞։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում