Saturday, 25 07 2026
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Պարսից ծոցից Սև ծով՝ հայ-իրանական օրակարգի հայ-վրացական «հեռուները»

Նախօրեին Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանը լրագրողները դեսպանին ուղղել են ամենատարբեր հարցեր՝ արդիական թեմաների վերաբերյալ, բայց մի հարց, կարծես թե, չի հետաքրքրել նրանցից որևէ մեկին: Իրանի համար շարունակո՞ւմ է արդիական մնալ Պարսից ծոց-Սև ծով գաղափարը, որ, մասնավորապես Հայաստանի հետ շփումների օրակարգում բարձրացրել է Թեհրանը դեռևս 2017 թվականին:

Հարցն այն է, որ վերջին շրջանում հայ-իրանական շփումներում այդ թեման գրեթե չի արտաբերվում: Մինչդեռ սա էական հարցադրում է, առավել ևս այն «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանության համատեքստում, որ առաջ է քաշում Հայաստանը: Դրա վերաբերյալ բուկլետը ներկայացնելով տարբեր միջազգային միջոցառումներում՝ Երևանը, իհարկե, ներկայացնում է նաև հյուսիս-հարավ ուղղությունը: Բայց այստեղ էականն այն է, որ այդ հարցում կա թերևս առարկայական առաջընթացի կարիք: Հայաստանն ու Իրանը կառուցում են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու այսպես ասած հարավային հատվածը՝ Քաջարանից Մեղրի:

Դա լավ է, ողջունելի, գործերն են կարևոր: Բայց կարևոր է, որպեսզի հյուսիս-հարավ տրամաբանությունը շարժվի առաջ նաև քաղաքական օրակարգի իմաստով: Իսկ այդտեղ էական դեր ունի Վրաստանը: Հայաստանն ու Իրանը որքանո՞վ են համադրում ջանք Վրաստանի ուղղությամբ, Վրաստանն այդ օրակարգ ներգրավելու ուղղությամբ: Վերջին հաշվով դրանից է կախված նաև այդ օրակարգի միջազգայնացումը, հակառակ պարագայում կառուցվող ճանապարհը կլինի շուտ հայ-իրանական նոր ճանապարհ:

Օրերս Հայաստանում էր Վրաստանի վարչապետ Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը: Վարչապետների գլխավորությամբ միջկառավարական հանձնաժողովների նիստի վերաբերյալ արված հայտարարություններում թե՛ Կոբախիձեն, թե՛ Նիկոլ Փաշինյանը խոսում էին գործակցության ընդլայնման և խորացման շուրջ պայմանավորվածությունների մասին, այդ թվում՝ ռեգիոնալ նշանակության համատեքստում: Բայց դարձյալ չկա որևէ խոսք Հյուսիս-հարավ լոգիստիկայի մասին: Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին նախօրեին խոսել էր Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական համապարփակ գործընկերության փաստաթղթի շուրջ աշխատանքի մասին, ինչը շատ կարևոր է:

Դեսպանն իր ասուլիսում անդրադարձել էր նաև հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթին, ինչպես նաև ռուս-իրանական ռազմավարական պայմանագրին: Դրանք կարևոր անդրադարձեր են, ռեգիոնում իրավիճակ պայմանավորող հանգամանքներ: Բայց Հայաստանը ռազմավարական գործընկերության հռչակագիր է ստորագրել նաև Վրաստանի հետ, և գետնի վրա թերևս շատ կարևոր է, որ հայ-իրանական ռազմավարական գործընկերության պլանավորումը էապես հաշվի առնի և օրգանապես համադրելի լինի հայ-վրացական ռազմավարական գործընկերությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում