Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում

Ռուսաստանի դեսպանը կարտաքսվի՞, թե՞ հետ կկանչվի Բաքվից

Ադրբեջանական «Report» առցանց լրատվամիջոցը, որ պատկանում է Իլհամ Ալիևի աշխատակազմից ուղղակիորեն ֆինանսավորվող ԶԼՄ-ների թվին, հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, հայտնում է, որ ռուսաստանյան կողմից պաշտոնական ծանուցում է արվել, որ Ադրբեջանի տարածքում կասեցվում է «Ռոսոտրուդնիչեստո»-ի գործունեությունը։

Այդ կառույցի դեմ տեղեկատվական արշավ սկսվել է վերջերս։ Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող BakuTV հեռուստաընկերությունը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ին մեղադրել է Ադրբեջանի դեմ լրտեսական գործունեություն իրականացնելու և անջատողականություն հրահրելու մեջ, ինչին ի պատասխան գործակալության տնօրեն Եվգենի Պրիմակովը սպառնացել է դատական հայց ներկայացնել։

Վերջին մի քանի օրերին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը և ՆԳՆ «Սահմանային վահան» անվանված հատուկ գործողություն են իրականացնում Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հատուկ գործողության ընթացքում «ապօրինի զինված խմբավորումների» մոտ մեկ տասնյակ անդամ փոխհրաձգության ժամանակ «ոչնչացվել է», կան բազմաթիվ ձերբակալվածներ։ Նրանք մեղադրվում են Ադրբեջանի սահմանադրական կարգի դեմ ուղղված ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ։

Այդ առթիվ տարածված առաջին իսկ հաղորդագրություններից ակնհայտ էր, որ գործողությունը նպատակ ունի հիմնավորել, որ Ռուսաստանը Բաքվի «Ռուսական տան» միջոցով էթնիկ անջատողականություն է հրահրում։ Ադրբեջանի հյուսիսային շրջանների բնակչության մեծ մասը լեզգիներ և ցախուրներ են։ Նրանք Բաքվի իշխանությունների կողմից մշտապես ենթարկվում են «պրոֆիլակտիկ մշակումների»։

Ռուս-ադրբեջանական համագործակցության մասին բոլոր փաստաթղթերում հատուկ հոդվածով կողմերի պարտավորվում են իրենց տարածքում արգելել մյուսի դեմ անջատողականություն քարոզող կառույցների գործունեությունը։

Վստահաբար կարելի է ասել, որ անցած օրերին հյուսիսային շրջաններում ձերբակալված անձինք արդեն իսկ «ինքնախոստովանական ցուցմունք են տվել», որ գործել են Ռուսաստանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ՝ նպատակ ունենալով լեզգիաբնակ տարածքները «բռնությամբ անջատել Ադրբեջանից»։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեության արգելումը կարելի է հիմնավորել միայն այդ կարգի «անառարկելի ապացույցներ ունենալու» դեպքում։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների քարոզչական «փուչիկը», որ Ադրբեջանում ռուսաց լեզուն, ռուսական մշակույթը գերհարգի են, հետխորհրդային ողջ տարածքում նախադեպը չունեն և «ընդօրինակելի են», պայթել է։

Նման իրավիճակում պետք է սպասել, որ Ադրբեջանի կառավարությունը Բաքվում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանին անցանկալի անձ կհայտարարի և կարտաքսի, որովհետև «Ռոսոտրուդնիչեստվո»-ն գործում է դեսպանի հովանու ներքո։ Կամ էլ Ռուսաստանը Բաքվից իր դեսպանին հետ կկանչի։ Բայց քանի որ Ռուսաստանին մտքով չես հասկանա, չի բացառված, որ Վլադիմիր Պուտինը մեկնի Բաքու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում