Friday, 24 07 2026
Հայտարարություն. 1in.am
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ

Երևան-Թբիլիսի. էական հարց և կենսական նշանակություն

«Իհարկե, աշխարհը լի է մարտահրավերներով, և դրանց հաշվի առնելը խիստ կարևոր է, և էլ ավելի է ընդգծում սերտ համագործակցության կարևորությունը: Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ շահերի պաշտպանության, ազգային շահերի պաշտպանության հարցերով: Մեր երկրների միջև զարգացումները նաև ազդագիր են համաշխարհային զարգացումների, և մեր համագործակցությունն այս իմաստով կենսական կարևորություն ունի», -Երևանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո արված համատեղ հայտարարությունների ընթացքում:

Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ հարկ է առանձնացնել «կենսական» բնորոշումը: Կենսական կարևորության ներքո հնարավոր է հասկանալ, իհարկե, տարբեր շերտեր, սակայն ինքնին բնորոշումը խոսում է այն մասին, որ երևանյան այցի ընթացքում Վրաստանի վարչապետը Հայաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է ընթացիկ իրողություններից բխող առարկայական օրակարգ՝ ակնկալելով Հայաստանից դրա հանդեպ ներդաշնակ դիրքորոշում կամ վերաբերմունք:

Ստացե՞լ է Վրաստանի վարչապետը այդ վերաբերմունքը, համարժեք արձագանքը, անշուշտ, բարդ է: «Պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ու Վրաստանը ձևավորել են հետագա համագործակցությունն ընդլայնելու, զարգացնելու օրակարգ և առաջիկայում ևս ջանքեր չենք խնայելու երկկողմ և տարածաշրջանային բարօրությանը միտված մեր փոխգործակցությունն ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ Փաշինյանը: Եթե խոսքը իրապես առարկայական օրակարգի ձևավորման մասին է, որը հայ-վրացական ռազմավարական գործընկերությանը ի վերջո կտա նաև շոշափելի միս ու արյուն տարբեր առարկայական նախագծերով, որոնք կունենան ընդհուպ ռեգիոնալ մթնոլորտի վրա ազդեցության որակ, ապա դա անշուշտ կլինի ողջունելի:

Սակայն առանցքային հարց է այն, թե արդյո՞ք Երևանն ու Թբիլիսին ունեն ռազմավարական գործընկերությանը բնորոշ աշխարհաքաղաքական ընդհանուր արժեքային ու գաղափարական տեսլական: Խոսքը անշուշտ որևէ կողմնորոշման մասին չէ, այլ քաղաքականության արժեքային ու գաղափարական հենքի: Այդ առնչությամբ Թբիլիսիի ու Երևանի մոտեցումներում գոնե առայժմ առավել նշմարելի են տարբերություններ, առնվազն առերևույթ, քան ընդհանրություն: Դա «բալա՞նս» է, թե՞ տարբերություն: Այդ հարցի պատասխանն էական է, եթե գործակցության կարևորությունը կենսական է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում