Friday, 03 07 2026
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում

ԱՄՆ «Հայաստան» հիմնադրամը 250 հազար դոլար կհատկացնի հայկական դպրոցների սաներին

Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող «Հայաստան» հիմնադրամը, որը հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջազգային ցանցի անդամ, 250,000 ԱՄՆ դոլար կրթաթոշակային ֆոնդ է հատկացնում հայկական դպրոցների այն սաներին, որոնց ընտանիքները տուժել են Հարավային Կալիֆոռնիայի անտառային հրդեհներից։

Ինչպես  տեղեկանում է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, գումարը կհատկացվի անտառային հրդեհներից տուժած ընտանիքների աշակերտների ուսման վարձի ծախսերը հոգալու համար։ Այս ծրագրի նպատակն է աջակցել հրդեհների պատճառով իրենց տունը կորցրած և ֆինանսական դժվարությունների առաջ կանգնած ընտանիքներին, որպեսզի նրանց երեխաները կարողանան շարունակել հաճախել հայկական դպրոցներ։

Միջոցներն առավել կարիքավորներին հասցնելու համար` Հիմնադրամն անմիջականորեն համագործակցում է տեղի հայկական դպրոցների հետ՝ ապահովելով աջակցության նպատակային և արդյունավետ բաշխումը տուժած ընտանիքների միջև:

«Այս ճգնաժամը լուրջ ազդեցություն է թողել մեր համայնքների վրա, ուստի մեր նպատակն է ուսման վարձի աջակցությամբ նվազեցնել ընտանիքների ֆինանսական բեռը և հնարավորություն տալ ուսանողներին առանց ընդհատման շարունակել կրթությունը», – նշել է ԱՄն «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմինը ջանք չի խնայում, որպեսզի ուսման վարձի աջակցությունը հասնի շահառուներին և միջոցները բաշխվեն առավել արդյունավետ կերպով։ Հիմնադրամը հավատարիմ է համայնքին աջակցելու իր հանձնառությանը և շարունակելու է հետևել իրադարձություններին, որպեսզի հրդեհներից տուժած երեխաները ստանան իրենց անհրաժեշտ աջակցությունը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում