Wednesday, 22 07 2026
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն

Հայկական զինուժի հրատապ և ռազմավարական անհրաժեշտությունը

Հայաստանի զինված ուժերը 33 տարեկան է, թեև այս թիվն իհարկե պայմանական է, ինչպես թերևս ցանկացած երկրի զինուժի պարագայում: Որովհետև զինված ուժերի կազմավորման գործընթացը պատմական ժամանակի ու տարածության մեջ բավականին բազմաշերտ երեւույթ է, մեկնակետի հարաբերականությամբ: Միևնույն ժամանակ, ցավալիորեն բավականին հստակ է մի բաժանարար գիծ, որը «կիսում» է Հայաստանի ԶՈՒ պատմությունը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմ, պարտություն:

Այդ պարտության պատճառների խորքային ուսումնասիրություն մեզանում դեռևս կատարված չէ, ըստ էության չի էլ կատարվում: Չկան գուցե նույնիսկ բավարար նախադրյալներ դրա համար: Անկասկած է այն, որ այդ պարտությունից հետո Հայաստանի հանրապետության զինված ուժերը կանգնած են խորքային վերականգնման ու վերափոխման հրամայականի առաջ, որը վերաբերում է ոչ միայն ռազմա-տեխնիկական հագեցածությանը, ոչ միայն զինուժի կառուցվածքին, կառավարման սխեմային, մոդելին, կադրերի պատրաստման մեխանիզմին, այլ նաև գաղափարական ու արժեհամակարգային բաղադրիչին:

Ավելին, մեղմ ասած մեծ հարց է, թե ինչպես հնարավոր իրականացնել այսպես ասած զուտ ոլորտային-մասնագիտական-գերատեսչական վերականգնումն ու վերափոխումը բարձր արդյունավետությամբ, եթե չիրականացվի դրան զուգահեռ արժեքային ու գաղափարական վերափոխում: Իսկ դա, դժբախտաբար, այսօր օբյեկտիվ անհրաժեշտություն է, քանի որ կորսվել է Հայաստանի զինված ուժերի կազմավորման ու գործունեության հիմքում եղած առանցքային գաղափարը՝ Արցախի հաղթանակն ու դրա պաշտպանությունը, որը դիտարկվում էր որպես Հայաստանի հանրապետության անվտանգության համակարգի անքակտելի և կարևոր մաս: Զինված ուժերը պարզապես ոլորտ չէ:

Գաղափարական և արժեքային բաղադրիչը զինուժի համար բոլորովին չունի լոկ էմոցիոնալ նշանակություն: Այն միանգամայն պրագմատիկ բաղադրիչ է, որ դրված է գործնականում ցանկացած երկրի զինված ուժերի գործունեության հենքում: Կա պարզ առանձննահատկություն՝ ի տարբերություն այլ ոլորտների: Այստեղ մարդիկ գիտակցաբար գնում են գործունեության, որը ենթադրում է ընդհուպ կյանքի զոհաբերում:

Այդ հանգամանքը ձեւավորում է սոցիալ-հոգեբանական առանձննահատուկ միջավայր և այն կառավարելու, նաև այդ միջավայրի ու հանրային լայն միջավայրի հետ օրգանական հաղորդակցության անհրաժեշտություն: Դա կարևոր է, որպեսի հասարակության և բանակի միջև հաղորդակցությունը չկառուցվի լոկ՝ «բանակի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ» տրամաբանությամբ, ինչը ստեղծելով զինուժի հանդեպ խնամքի տպավորություն, գործնականում դառնում է արգելակ անարդյունավետ կառավարման խնդիրների հանդեպ հանրային վերահսկողության համար: Իսկ այսօր, երբ Հայաստանի զինուժի համար հրամայական է արդյունավետ կառավարման ոչ միայն ամեն օրը, այլ նույնիսկ ամեն ժամը, այդ գործընթացի հանդեպ հանրային վերահսկողությունն ու պահանջների նշաձողը Հայաստանի համար ունի ռազմավարական կարևորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում