Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

«Յալթա-2» չի ստացվի. Ռուսաստանը հետխորհրդային տարածքում «դժոխք կստեղծի՞»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը, որ Ուկրաինայի հարցում գործարքի չգնալու դեպքում Ռուսաստանը կենթարկվի նոր պատժամիջոցների, Կրեմլի համար ոչ մի նորություն չի ներկայացնում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ամերիկյան «Ուոլ սթրիթ ջըրնելի» մեկնաբանն այս կապակցությամբ հղում է անում Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից «օտարերկրյա գործակալ» ճանաչված քաղաքագետ Նատալյա Սավինսկայային, որը համոզված է, որ Վլադիմիր Պուտինը ոչ մի միջանկյալ կարգավորման չի գնա, նրա նպատակը «Յալթա-2» ձևաչափով գլոբալ պայմանավորվածության հասնելն է, որ Արևելյան Եվրոպան կբաժանի ազդեցության գոտիների:

Նման առաջարկություն Վլադիմիր Պուտինը ներկայացրել է 2021 թվականի տարեվերջին: Միացյալ Նահանգներն այն չի ընդունել: Այս առումով մեկնաբաններն ուշադրություն են հրավիրում Պուտինի այն մտքին, որ ուկրաինական պատերազմը թերևս չէր լինի, եթե 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփից նրա «հաղթանակը չգողանային»: Կարևոր է, որ նույն գնահատականը հնչեցնում է նաև ԱՄՆ նախագահը:

Արևմտյան փորձագիտական որոշ շրջանակներ Պուտին-Թրամփ «հաճոյախոսությունների փոխանակումը» համարում են ազդակ, որ նրանք կարող են Արևելյան Եվրոպայի «վերաբաժանման գործարքի համաձայնության հասնել»:

Տեսականորեն, իհարկե, բոլոր տարբերակները հավանական են պատկերվում և նույնիսկ բացահայտ և ստվերային քննարկումներ ածանցում: Բայց պատմական փաստ է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևելյան Եվրոպայում ազդեցության գոտիների բաժանումը տեղի է ունեցել եռակողմ՝ Ռուզվելտ-Ստալին-Չերչիլ համաձայնությամբ:

Ներկա իրավիճակում Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հետ հարյուրամյա ռազմավարական համագործակցության պայմանագիր է ստորագրել, ինչից հասկացվում է, որ «Յալթա 2»-ը առանց Լոնդոնի մասնակցության նվազ հավանական է: Ավելին՝ երբ Ռուզվելտը, Ստալինը և Չերչիլը գծում էին հետպատերազմյան Արևելյան Եվրոպայի ազդեցության սահմանները, Ֆրանսիան աշխարհաքաղաքական գործոն չէր, իսկ Գերմանիան «մերձիմահ» էր:

Այսօր Գերմանիան Եվրամիության տնտեսության առաջատարն է, Ֆրանսիան՝ միջուկային տերություն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ: 1943 թվականին միանգամայն բնականար էր, որ Չինաստանը «ձայնազուրկ» էր, իսկ Հնդկաստանը՝ դեռևս բրիտանական գաղութ, Ճապոնիան ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցն էր: Մեր օրերում ոչ Չինաստանի շահն է հնարավոր անտեսել, ոչ՝ Հնդկաստանի և Ճապոնիայի: Չհաշված այն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համաշխարհային քաղաքականության գործոն են դարձել տասնյակ երկրներ, որոնք Ռուզվելիտի, Ստալինի և Չերչիլի ժամանակներում «թզուկներ» էին:

Ասել, թե Ռուսաստանի նախագահն այս իրողությունները հաշվի է առնում, կլիներ բացարձակ դիլետանտություն: Խնդիրը, ըստ էության, դրվում է այնպես, որպեսզի արժևմտյան ռազմաքաղաքական, տնտեսական և քաղաքակրթական համակարգը մատնվի ներքին փորձության: Ինչպե՞ս է ԱՄՆ նախագահը կարգավորելու խնդիրը Մեծ Բրիտանիայի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի կամ G7-ի մյուս գործընկերների, Չինաստանի և Հնդկաստանի կամ Բրազիլիայի հետ՝ իր խնդիրն է:

Ռուսաստանը շարունակում է պնդել, որ պատերազմը շարունակելու բավարար ռեսուրսներ ունի, տնտեսական պատժամիջոցները, ճիշտ է, տհաճություններ պատճառում են, բայց դա պատճառ չէ, որպեսզի Պուտինը համաձայնի ուկրաինական խնդրի «միջանկյալ կարգավորման» կամ մարտական գործողությունների սառեցման: Տպավորությունը, որ «ամեն ինչ դիվանագիտական ծաղր է», ամենայն հավանականությամբ, իրականությունից չափազանց հեռու է: Ուկրաինայի հարցում Պուտինի որևէ զիջում հղի է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության կատարյալ չեզոքացման հեռանկարով:

«Յալթա-2»-ը, ըստ երևույթին, չի հաջողվի կազմակերպել: Դոնալդ Թրամփը, գուցե, իրականում «կովբոյ է», բայց Արևելյան Եվրոպան Ֆրանսիայի, Գերմանիայի, Սկանդինավյան երկրների և Թուրքիայի «մաշկին» չափազանց մոտ է, Չինաստանի տնտեսական գործընկերն է, Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի հետ գրեթե նույն անվտանգային համակարգի մաս է: Այս խճանկարում ԱՄՆ նախագահն ավելի շուտ համակարգը չզոհաբերելու գերխնդիր ունի: Հայաստանի հասցեին Բելառուսի «վերընտրված» նախագահի ցինիզմը պետք է դիտարկել այն կտրվածքով, որ եթե Թրամփին «ծնկի բերելու» փորձը ձախողվի, իսկ դրա հավանականությունը շատ մեծ է, Ռուսաստանը հետխորհրդային տարածքում ճգնաժամ է փորձարկելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում