Wednesday, 22 07 2026
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
17:30
ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը
17:10
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ
Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ
Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը
16:30
Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի
Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Սահմանազատման հյուսիսային մարտահրավերը

«Պայմանավորվածությունների շրջանակները, հարցերը, որոնց շուրջ ձեռք է բերվում պայմանավորվածություն, հրապարակվում են և չեն կարող գաղտնի մնալ: Վերջին հանդիպման վերաբերյալ կա հաղորդագրություն, որտեղ արտացոլված է, թե ինչ ենք մենք պայմանավորվել: Եթե Ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն»,-խորհրդարանում այսօր հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որն իր ադրբեջանցի գործընկեր Շահին Մուստաֆաևի հետ օրերս առաջ կայացած հանդիպմանը պայմանավորվել է, որ հայ-ադրբեջանական սահմանագծումն ու սահմանազատումը պետք է իրականացնեն հյուսիսից հարավ տրամաբանությամբ:

Իսկ Մհեր Գրիգորյանին հարց է ուղղվել, թե արդյո՞ք Տավուշով անցնող Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ պետք է սահմանազատման արդյունքում անցնեն Ադրբեջանին: Հայաստանի փոխվարչապետը հայտարարում է, որ չկա այդպիսի պայմանավորվածություն, սակայն եթե սահմանազատումն ու սահմանագծումը իրականացվելու է հյուսիսից դեպի հարավ հաջորդականությամբ, ապա դա նշանակում է, որ գործընթացն առաջին քայլերի ընթացքում կանգնելու է բարձրաձայնված հարցի առաջ:

Ավելին՝ Տավուշի հատվածում են նաև Ադրբեջանի այսպես ասած «անկլավները», որոնց մասին խոսում է Բաքուն: Հետևաբար, հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման այդ կետին էլ գործընթացը կհասնի առաջին քայլերի շարքում, եթե, իհարկե, այդ քայլերը իրականացվեն: Որովհետև կա հաջորդականության մասին պայմանավորվածություն, բայց կարծես թե չկա պայմանավորվածություն ժամկետների վերաբերյալ: Ի վերջո, ե՞րբ է սկսելու գործընթացը:

Բայց սկսելու դեպքում այն փաստորեն կարող է համեմատաբար բավականին արագ հանգել մի կետի, որը, ըստ էության, պարունակում է բարդություններ և կարծես թե չի նշմարվում այլ լուծում, քան տարածքային փոխանակումը, եթե, իհարկե, Հայաստանն ու Ադրբեջանը մնան այսպես ասած իրենց դիրքորոշումներին: Սակայն այստեղ է թերևս առանցքային հարցերից մեկը: Բաքուն պատրա՞ստ է փոխանակումների, թե՞ Ադրբեջանի նպատակը բոլորովին այլ է՝ Հայաստանի հանդեպ գերակա դիրքերի խորացումը, ինչի հնարավորությունը կտա միջպետական ճանապարհի նկատմամբ իրավասության ձեռքբերումը և այսպես կոչված «անկլավների» նկատմամբ իր այսպես ասած «իրավունքը»: Ճանապարհի առումով, իհարկե, չափազանցություն է, որ կտրվում է Հայաստան-Վրաստան կապը, քանի որ կան մի քանի այլ ճանապարհներ:

Սակայն, լրջորրեն խափանվելու է Տավուշի սահմանային բնակավայրերի լոգիստիկան: Ավելին՝ այդ բնակավայրերը կենսունակության շոշափելի լիցք են ստանում այն հանգամանքից, որ գտնվում են միջպետական ճանապարհի վրա: Եթե դադարի Հայաստան-Վրաստան անցուդարձն այդ ճանապարհով, ապա դա էապես կազդի այդ բնակավայրերի, համայնքների աշխուժության վրա: Գործնականում այն, ինչ այսօր տեղի է ունենում Սյունիքի այն հատվածներում, որոնք Գորիս-Կապան միջպետական այն ճանապարհի վրա էին, որն անցել է Ադրբեջանին: Տպավորություն է ստեղծվում, որ «փոխանակման» տարբերակը կարող է լինել չարյաց փոքրագույնը, որպես իրավիճակի հանգուցալուծում: Եվ այդ առումով էլ առաջանում է հարցը, թե կգնա՞ դրան Ադրբեջանը: Ավելին՝ կբավարարվի՞ պարզապես «տարածքային փոխանակումով», թե՞ պաշտոնական Երևանից կպահանջի ավելին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում