Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի առաջին մասնակիցը հայտնի է:
«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչի առաջին զույգում մրցեցին Թոմի Պոլն ու Ալեքսանդր Զվերևը: Մոտ 3,5 ժամ ձգված մրցախաղում Զվերևը առավելության հասավ 4 սեթից հետո` 7:6, 7:6, 6:2, 6:1 հաշվով:
Ալեքսանդր Զվերևը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:







































