Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Ադրբեջանն օգտագործել է մեր բաց թողած հնարավորությունը

Նախկին նախագահներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված բանավեճի հրավերը փորձագետներին բաժանել է երկու «բանակի», մեկը ճգնում է հաստատել Փաշինյանի գնահատականը, որ բանակցությունները միշտ եղել են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու կամ Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, մյուսը նույն մոլեռանդությամբ ճգնում է ապացուցել, որ Հայաստանի նախկին ոչ մի իշխանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԼՂ-ով հանդերձ չի ճանաչել:

Զավեշտը, թե ողբերգությունն այն է, որ երբ համացանցում տարածվեց «Ազատություն» ռադիոկայանի բավական հավասարակշռված հաղորդումը, որի հիմնական թեզն այն է, որ 1997թ. ԱՄՆ այցի և Սպիտակ տանն ու պետական դեպարտամենտում բանակցությունների արդյունքում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը ԼՂ կարգավիճակի հարցում «նշաձողն իջեցրել է», մյուս կողմից նույնպես Միացյալ Նահանգների պետդեպի արխիվներին հղումով մի քանի հրապարակումներ արվեցին, որ ապացուցում են, թե Հայաստանն ի սկզբանե, դեռևս 1992թվականին, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս և պաշտոնապես ընդունել, որ ինքնավարությունը կբավարեր նրա հայ բնակչությանը:

Ընդդիմության տեսակետները պաշտպանող քաղաքագետները հիմք են ընդունում «Ազատություն» ռադիոկայանի փաստարկված հաղորդումը, Փաշինյանի կողմնակիցները՝ պետական դեպարտամենտի գաղտնազերծված փաստաթղթերը: Եվ ստացվում է այնպես, որ երկու կողմն էլ «հիմնավոր ապացույցներ ունի», բայց ճշմարտությունը մնում է չբացահայտված, որովհետև քաղաքագիտությունը ոչ թե այդ իրոք պահանջված նպատակին, այլ քաղաքական-պետական գործիչների շահերին է ծառայում:

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, ինչպես ասվեց, արձանագրվում է, որ ԼՂ կարգավիճակի հարցում Հեյդար Ալիևը նշաձող է իջեցրել: Այո՛ բայց ի՞նչ նշաձող եւ ի՞նչ աստիճանի: Իրական քաղաքականության ռեժիմում ԱՄՆ նախագահին, պետքարտուղարին հաջողվել է Ադրբեջանի նախագահին համոզել, որ հայտարարի մի բան, համաձայն է ԼՂ կարգավորման փուլային տարբերակին, որով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվում է հետագա բանակցությունների տիրույթում:

Հրապարակախոսական ժանրում նման համաձայնությունն անվանվում է «կողմերի դեմքը փրկելու հնարավորություն»: Եվ այդ մասին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին շատ անկեղծորեն է արտահայտվել, ինքն ասելու է, որ ԼՂ-ն անկախություն է ստանում, Ալիևն իր հանրությանը ներկայացնելու է, որ ադրբեջանական տարածքներն առանց մի կրակոցի վերադարձրել է:

Քաղաքագիտությունը պետք է անաչառ մնա, 1992թ.-ին, ինչ իշխանություն էլ ունենար, Հայաստանը չէր կարող ԼՂ անկախության խնդիր դնել այն պարզ պատճառով, որ այդ շրջանում Լեռնային Ղարաբաղ՝ որպես այդպիսին, իբրև ռազմաքաղաքական սուբյեկտ, գոյություն չուներ, և ինքնավար կարգավիճակին Ադրբեջանի համաձայնությունը հրաշք կլիներ: 1997-ին, երբ Լեռնային Ղարաբաղն արդեն ճանաչված էր, այդ թվում և Ադրբեջանի կողմից, որպես հակամարտության իրավահավասար կողմ, Հայաստանը կարող էր պնդել նրա անկախությունը կամ առնվազն դե ֆակտո ինքնակառավարումը, ինչին էլ ըստ էության Հեյդար Ալիևը համաձայնություն էր տվել:

Ռետրո հայացքով, իհարկե, կարելի է ասել, թե ոչ մի երաշխիք չկար, որ նա հայտարարությանը հավատարիմ է գտնվելու կամ ուժային կենտրոններից մեկը չէր տորպեդահարելու ԼՂ կարգավորման փուլային տարբերակը: Բայց դա միայն ենթադրություն է, այն, ինչ գործնական մակարդակի չի հասել և այդ կետում չի ձախողվել թե՛ պատմականորեն, թե՛ քաղաքագիտական գնահատմամբ մնում է որպես չիրացված, թերևս միակ, հնարավորություն: Մյուս կողմից էլ հարկ է ընդունել, որ Ադրբեջանը, ընդհանուր առմամբ ընդունելով «մադրիդյան սկզբունքները», երբեք չի համաձայնել, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի միայն նրա բնակչության մասնակցությամբ հանրաքվեով:

Իսկ եթե փորձենք ընդհանրացնել, ապա կստացվի, որ Ադրբեջանը ԼՂ հարցում հիմք է ընդունել «Պետական անկախության վերականգնման մասին» 1991թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտը, որ Լեռնային Ղարաբաղի վարչա-տարածքային և քաղաքական կարգավիճակ չի ճանաչում: Ղարաբաղյան առաջին պատերազմն այդ՝ միջազգային իրավունքին հակասող, ակտը դե ֆակտո չեղարկել է և հնարավորություն ստեղծել, որպեսզի ԼՂ սուբյեկտությունն ստանա միջազգային իրավական ճանաչում: Մեր բաց թողած հնարավորությունն օգտագործել է Ադրբեջանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում