ծնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև հունվարի 17-ին ստորագրված համապարփակ ռազմավարական համատեղ համաձայնագրի բնույթը հիմնականում տնտեսական է և ընդգրկում է բոլոր համապատասխան ոլորտները՝ ներառյալ առևտուրն ու զբոսաշրջությունը, տրանսպորտը, էներգետիկան և այս ոլորտում այլ հարցեր։
Այս մասին հայտնում է IRNA-ն՝ մեջբերելով Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքերը։
Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Թեհրանի և Մոսկվայի միջև համապարփակ ռազմավարական համատեղ համաձայնագրի ստորագրումը ճանապարհ կհարթի տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման համար։
Աբաս Արաղչին, մանրամասներելով համաձայնագիրը, նշել է, որ այն ընդգրկում է նաև մշակութային, գիտական, դատական, իրավական և հաղորդակցության ոլորտներն, ինչպես նաև համապարփակ պատկերացում է ստեղծում երկու երկրների միջև հարաբերությունների վերաբերյալ։









































