Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Թուրքիան «խոչընդոտու՞մ է» ռուս-իրանական պայմանագրին

Հունվարի 12-ին Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Լավրովը և Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել: Այդ առթիվ ՏԱՍՍ-ի տարածած հաղորդագրության տեքստում աչքի է զարնում, որ կողմքերը «քննարկել են էթնիկ-կրոնական բոլոր ուժերի մասնակցությամբ ինկլյուզիվ երկխոսության միջոցով սիրիական կարգավորման հետագա քայլերը»:

Թուրքիան, ինչպես հայտարարել է երկրի նախագահ Էրդողանը, Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջանի «քրդական ինքնավարության իշխանություններին» չի ճանաչում որպես այդ երկրի քուրդ բնակչության ներկայացուցիչներ, պահանջում է, որ նրանք հեռանան, ռազմական կազմավորումները՝ զինաթափվեն:

Լավրով-Ֆիդան հեռախոսազրույցը կայացել է մի փուլում, երբ Մոսկվայում սպասում են Իրանի նախագահ Փեզեշքիանի այցին, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել համապարփակ ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր: Ըստ իրազեկ աղբյուրների, այն ունի նաև «ռազմա-անվտանգային և պաշտպանական բաղադրիչ»:

Թուրքական մամուլը Սիրիայում Իրանի «ռազմավարական պարտությունը» ներկայացնում է որպես անձամբ նախագահ Էրդողանի կարևորագույն ձեռքբերում: Ընդսմին, վերջին մի քանի օրերին իշխանական լրատվամիջոցները գրում են, որ «Իրաքում Իրանի պաշտոնական ներկայացուցիչները հանդիպել են Սիրիայում քուրդ ահաբեկիչների հետ»: Ըստ այդմ, քրդերն Իրանից «շուրջ երկու հազար ԱԹՍ են խնդրել, Թեհրանը խոստացել է մատակարարել հազար հինգ հարյուրը, բայց գործարքը դեռևս չի իրականացվել, քանի որ Թուրքիան սպառնացել է ոչնչացնել բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային բոլոր միջոցները»:

Թուրք-իրանական հարաբերություններին, ամենայն հավանականությամբ, հավելյալ բարդություն է հաղորդել նաև Արդեբիլի շրջանում, Ադրբեջանի հետ սահմանին նոր տեղորոշիչ կայանի գործարկումը, որ ունի 800 կիլոմետր շառավող օդային տարածք վերահսկելու հնարավորություն, որ մասնակիորեն ներառում է նաև Թուրքիայի սահմանները:

Իրանական աղբյուրները հայտնել են, որ Թեհրանը նման որոշում կայացրել է այն բանից հետո, երբ հրթիռային հարվածներ է ստացել նաև «Կասպից ծովի օդային տարածքից՝ Բաքվի իշխանությունների իմացությամբ»: Ադրբեջանական փորձագետներն Իրանի այդ քայլը որակել են «բացահայտ թշնամական», քանի որ տեղորոշիչ կայանը «լիովին վերահսկում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Ղազախստանի և Թուրքմենստանի օդային տարածքը»:

Ռուս-իրանական համապարփակ ռազմավարական համագործակցության պայմանագիրը ենթադրու՞մ է Իրանի օդուժի, ՀՕՊ և հակահրթիռային համակարգի արդիականացում՝ պարզ չէ: Իսկ տեղեկությունները, որ Թուրքիան «պատրաստվում է Ռուսաստանից գնված C 400 զենիթա-հրթիռային կայանքները տեղաբաշխել Սիրիայում», կարծես թե տրամաբանական են:

Թուրքիան տևական ժամանակ Ռուսաստանի հետ խնդիրներ է ունեցել քրդական հարցում: Իշխող տեսակետ է, որ Քրդական բանվորական կուսակցությունը, որ «մարքսիստական գաղափարախոսության կրող է», ձևավորվել է Խորհրդային Միության աջակցությամբ: Ճիշտ է, անկախ Ռուսաստանը Թուրքիայի պահանջով արտաքսել է ՔԲԿ առաջնորդ Օջալանին, որից հետո նա ձերբակալվել և ցմահ ազատազրկման է դատապարտվել, բայց Սիրիայում նոր իրավիճակը կարող է Մոսկվայի համար ակտուալացնել «քրդական գործոնը»:

Անկարան, երևում է, մտահոգություններ ունի, որ ռուս-իրանական բարձր մակարդակի հանդիպումից հետո կողմերը նաև ոչ հրապարակային պայմանավորվածություններ կունենան, այդ թվում՝ Սիրիայի ապագայի հետ կապված: Ռուս-իրանական պայմանագրի ստորագրումը մեկ անգամ ձախողվել է Իրանի նախագահ Ռեիսիի ուղղաթիռի խորտակման և նրա զոհվելու պատճառով: Այդ աղետի շուրջ կասկածանքները փարատված չեն: Որոշ տեղեկություններով՝ լեռնային բարդ տեղանքում ուղղաթիռի բեկորները «հայտնաբերել է թուրքական ԱԹՍ-ն»: Թուրքիան, բացառված չէ, փորձում է խոչընդոտել ռուս-իրանական պայմանագրի ստորագրմանը: Թուրք-իրանական լարվածությունն, ամենայն հավանականությամբ, կազդի նաև Հարավային Կովկասի իրավիճակին: Իրանի հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին կոշտ հայտարարությունները, թերևս, Բաքու-Թեհրան նոր լարվածության անոնս են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում