Wednesday, 22 07 2026
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն

Խաբեությա՞ն, թե՞ «նարցիսիզմի» դառը գինը

Ո՞վ է Իլհամ Ալիևի հարցազրույցին ընդառաջ youtube-յան «սարդոստայնից» հայտնաբերել «Երկրապահի» համագումարում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը և միջնորդավորված մատուցել Բաքվին, լուրջ վերլուծության խնդիր է, որ կարելի է կամ պետք է դիտարկել թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական «հատույթում»: Այդ բավական բարդ պատասխանատվությունը, կարծում եմ, հայաստանյան փորձագիտական հանրությունը կստանձնի:

Կոնկրետ այս՝ հայ-ադրբեջանական «լատենտ» թշնամանի չհաղթահարվածության և հաղթահարման ոչ մի հեռանկար չխոստացող փուլում օրակարգային այլ խնդիր, որ եթե վերացարկվենք էմոցիոնալությունից, իսկ իրավիճակը պարզապես պարտադրում է նման դիրքորոշում, կարելի է շատ ցավոտ ձևակերպմամբ այսպես ձևակերպել: «Մենք իրոք ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթել, բայց այդ նվաճումը դիվանագիտական նվաճման չե՞նք հասցրել», թե՞ քառորդ դար բանակցել ենք «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին»:

Ադրբեջանի նախագահի մամուլի ասուլիսի հիմնական թեզերի հրապարակայնացումից մեկ լրիվ օր է անցել, բայց հայաստանյան մաս-մեդիան չի անդրադառնում նրա այն դիտարկմանը, որ 2018-19 թվականներին «ֆաշիստ էր նաև Նիկոլ Փաշինյանը»:

Այս ձևակերպումը վերահաստատումը դիտարկումը, որ Ալիևի համար ոչ մի տարբերություն չկա, թե Հայաստանում ով է իշխանության գլուխ: Նրա գերխնդիրը Հայաստանի պետականության, Կովկասում հայ քաղաքական ինքնության հետ է:

Հայաստանի իշխանությունը այս ճշմարտությունը պետք է պատմագիտորեն ձևակերպվի և դասագրքային ճշմարտության վերածվի. ղարաբաղյան առաջին պատերազմում հրադադարի հաստատումից հետո հրապարակայնացրել է, որ մենք «ճակատամարտ ենք շահել»: Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին հաջորդած տասնամյակներին, մինչդեռ, գեներացվել է խոսույթ, որ Հայաստանը «կարող էր ադրբեջանական պետականությունը ոչնչացնել, բայց մեծահոգաբար համաձայնել է պատերազմը դադարեցնելու ալիեւյան խնդրանքին»:

Առկա իրողությունների անգամ ոչ պրոֆեսիոնալ-թռուցիկ համադրման կոնտեքստում, որքան էլ չուզենանք, սառը հարցադրում է ծագում: «Այդ նարատիվը խաբեւությու՞ն էր, «նարցիսիզմի» դրսևորու՞մ, թե՞ կոլաբարանտություն»: Եվ դա ամենևին էլ կոնյունկտուրային «բանավեճ» չէ, որովհետև ովքեր Լևոն Տեր-Պետրոսյանից հետո հանրությանը ներշնչում էին, որ «արյամբ ազատագրված հողերը թղթով հանձնել չի կարելի», ղարաբաղյան առաջին պատերազմի շատ էական դերակատարներ էին, մասնակիցներ և իրականության բոլոր մանրամասնություններին տիրապետում էին:

Ասել, թե անկախությունից ի վեր Հայաստանի չորս իշխանությունները «սխալ են բանակցել» և փաստարկ բերել, որ ղարաբաղյան առաջին պատերազմի «ռազմական հաղթանակը դիվանագիտական ամրագրում չի ստացել»,- քաղաքական առումով «կարճատեսություն» է, բարոյական տեսանկյունից՝ մարդկային պարզ ուրացություն, իսկ այս երկուսի համադրման փորձը՝ Հայաստանը լրջագույն փորձության ենթարկելու «կոլաբորանտական պատրաստակամություն»:

Հայաստանում քաղաքագիտական «գուրու»-ներ չկան: Մանվածապատ, այլախոսություններով ըմիջարկված «մարգարեախոսությունները» քաղաքական ծագումնաբանությունը տեսանելի անգամ սոցցանցային օգտատերերին, որ երբեմն, ի դեպ, շատ ավելի սթափ են, քան «պատվերով քաղվերլուծաբանները»: Հայաստանի ապագան կախված է ոչ թե «հեքիմական դեղատոմսերից», այլ՝ համընգրկուն «դիագնոստիկայից»: Եվ այդ «փորձությանը» Հայաստանը պետք է ներկայանա իր առկա տեսքով, հնարավորությունների և ոչ բավարարությունների ռեալ հաշվեկշռով, բարոյականի և «այլասերվածության« իրական, ոչ թե Վերնիսաժում «ծնկան վրա ճանաչված» կերպարով: Իր Նիկոլ Փաշինյանով և նրա այլընտրանքով: «Նարցիսիզմը» ժանգի պես խժռել է Հայաստանի իրատեսությունը: Հայաստանը պարտավոր է «նարցիսներին» բացառել: Որովհետև, եթե անգամ իրենք համաձայն չեն, «նարցիսիստները» պոտենցիալ կոլաբորանտներ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում