Monday, 06 07 2026
18:50
Ֆրանսիական ֆուտբոլի հաջողությունը միգրացիան է. Վենգեր
Իշխանությունն ինչու հաշտ եղավ սև փողերով մանդատ ստանալուն. վախենամ՝ շատ են ուշացել
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները

ԱՀԿ-ի տնօրենը և ՄԱԿ-ի այլ աշխատակիցներ իսրայելական հարվածների պահին եղել են Եմենի օդանավակայանում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը և ՄԱԿ-ի այլ աշխատակիցներ եղել են Սանայի միջազգային օդանավակայանում, երբ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Եմենին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Գեբրեյեսուսը հայտարարել է, որ օդանավակայանի վրա իսրայելական հարվածների պահին իրենք պատրաստվում էին ինքնաթիռ նստել, սակայն ստիպված են եղել սպասել, մինչև պատճառված վնասը վերականգնվի։

Հութիների կողմից վերահսկվող լրատվամիջոցները հայտարարել են, որ օդանավակայանում իսրայելական հարվածներից զոհվել է 3 մարդ, 30-ը՝ վիրավորվել։ Եվս 3 մարդ զոհվել է և 10 մարդ՝ վիրավորվել Եմենի Հոդեյդայի նահանգին հասցված հարվածներից։

Հարվածներ են հասցվել էլեկտրակայանների և նավահանգիստների։ Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորել է ռազմական օբյեկտներ։

Գեբրեյեսուսը X սոցիալական ցանցում գրել է, որ Եմենում էր գտնվում «ՄԱԿ-ի ձերբակալված  աշխատակիցների ազատ արձակման շուրջ բանակցություններ վարելու և երկրում առողջապահական և հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն իր հերթին մտահոգություն է հայտնել Իսրայելի և Եմենի միջև լարվածության սրման առնչությամբ։

Իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի հարվածները, մինչև նպատակին հասնելը։

Հութիներն իրենց հերթին վերջին շրջանում բավական ակտիվացրել են Իսրայելի վրա հարձակումները՝ նշելով, որ դրանք կշարունակվեն, մինչև Գազայի հատվածում հակամարտությունն ավարտվի։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ։ Եվս 250 մարդ գերեվարվել է։ Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող պատասխան ռազմական գործողությունների ընթացքում պաղեստինյան անկլավում զոհվել է շուրջ 45 400 մարդ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում